Բանկոմատներն արդեն աշխատում են
«Արմենիան Քարդ» ընկերության մասնագետները վերականգնել են բանկոմատների բնականոն աշխատանքը: Այս մասին տեղեկացնում են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Երևանում այսօր բանկոմատները չեն աշխատում և քաղաքացիներին չի հաջողվում գումարներ կանխիկացնել: Նշենք, որ խնդիրն առկա էր նաև մարզերում:
«Արմենիան Քարդ ընկերությունից Panorama.am-ին հայտնել էին, որ նոյեմբերի 2-ին պլաստիկ քարտերով գործառնությունների կտրուկ աճի արդյունքում տեղի են ունեցել բանկոմատների աշխատանքի խափանումներ: Ընկերության մասնագետների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ բանկոմատների աշխատանքի բնականոն ընթացքի վերականգնման ուղղությամբ:
Նախորդող նորություններ` «Արմենիան Քարդի» կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ բանկոմատների աշխատանքի բնականոն ընթացքի վերականգնման համար
Երևանում բանկոմատները կաթվածահար վիճակում են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները