Ֆրանսիական հեռուստատեսությամբ հայկական խաչքարերի վերաբերյալ ֆիլմ է ցուցադրվել
Ֆրանսիական հեղինակավոր France 2 հեռուստաընկերությամբ «Chrétiens Orienteaux» (Արևելյան քրիստոնյաներ) հաղորդաշարում նախօրեին եթեր է արձակվել հայկական խաչքարի, արվեստի և ավանդույթի մասին 2012թ. նկարահանված կես ժամ տևողությամբ ֆիլմը «Հայկական խաչքարեր. հայ ժողովրդի հոգին և հոգևորությունը ("Les Khatchkars (Croix en Pierre) : l’âme et la spiritualité du peuple arménien)»:
Հաղորդաշարի ինտերնետային կայքէջն է www.chretiensorientaux.eu:
Ֆիլմում արտացոլված են հայ ժողովրդի խաչքարագործության հին և հարուստ արվեստի ավանդույթները, խաչքարերի էությունը և դրանց նշանակությունը հայ քրիստոնյայի համար:
Նկարահանմանն իրենց մասնագիտական բացատրություններով աջակցել են նաև ֆրանսիացի հեղինակավոր գիտնականներ, պատմաբաններ ու արվեստագետներ: Ֆիլմում նաև դրվագներ կան խաչքարի պահպանմանն ուղղված կոչով` Նախիջևանում Բաքվի կողմից հայկական խաչքարերի և գերեզմանոցների ավերման և ոչնչացման վերաբերյալ:
Ֆիլմը հնարավոր կլինի դիտել France 2 հեռուստաընկերության ինտերնետային կայքէջում:
France 2 հեռուստանըկերության (www.france2.fr) կողմից 2012թ. ամռանը Հայաստանում նկարահանված ֆիլմերից ս.թ. դեկտեմբերի 30-ին Փարիզի ժամանակով 9.30-ին կցուցադրվի մեկ այլ ֆիլմ «Հայ եկեղեցու արմատները և պատմությունը սկզբնական դարերում'' (L’histoire et les racines de l’Eglise Arménienne dans les premiers siècles.) վերնագրով ֆիլմը:
Ֆիլմերը ծրագրվել են Թոմա Վալյուի (Thomas Wallut) և Միշել Կաղիեի (Michel Carrier) կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում