Գերմանական մամուլը` Ադրբեջանի ու Գերմանիայի կուսակցություններից մեկի կապի մասին

Հովանավորական խարդախ գործարք է իրականացվել ՔԴՄ-ի բադեն-վյուրթթեմբերգյան երկրամասային կազմակերպությունում: Ադրբեջանը համաֆինանսավորում է ՔԴՄ երիտասարդական կազմակերպության երկրամասային համագումարը: Այս մասին գրում է գերմանական մամուլը:

 Սինսհայմ - Երբ Բադեն-Վյուրթթեմբերգի երկրամասային ՔԴՄ-ի երիտասարդական կազմակերպության 11500 անդամներն օրերս ծանոթացան նոյեմբերի 10-ին կայանալիք երկրամասային համագումարին մասնակցելու հրավերի տեքստին, ոմանք քիչ չզարմացան: Քանի որ երկրամասային կազմակերպության ղեկավար Նիկոլաս Լյոբելը շուրջ 300 պատվիրակներին և 200 հյուրերին քառագույն ծանուցաթերթիկով հրավիրում էր Բուլդեսլիգայի TSG 1899 Հոֆֆենհայմ ֆուտբոլային ակումբի Հռենոս-Նեքար մարզադաշտ:
Ֆուտբոլային օպերայի անմիջապես կողքին շողշողում էր Ադրբեջանի ուսանողական ցանցի խորհրդանշանը, որի «սիրալիր աջակցությամբ» կարող է տեղի ունենալ երկրամասային համագումարը: Ոմանք մտածում էին, թե ճիշտ չեն կարդացել. ուսանողական ինչ-որ կազմակերպություն կուսակցական համագումարի գլխավոր հովանավո՞ր: Մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական սկզբունքների հարցում հենց վաստակ չունեցող Ադրբեջանի՞ց: Այստեղ ինչ-որ մեկն իրեն վատ կատա՞կ է թույլ տվել անել:

Պատվո հյուպատոս Օթթո Հաուզերն անակնկալի է եկել

Ավելի շուտ՝ ոչ: Ինչպես ցույց տվեց Շտուտգարթեր Ցայթունգի (Stuttgarter Zeitung) անցկացրած հետաքննությունը, 1990-ական թվականների սկզբից նախագահ Իլհամ Ալիևի կլանի կողմից ինքնակալորեն կառավարվող նախկին խորհրդային հանրապետության ուսանողական ցանցը ՔԴՄ երիտասարդական կազմակերպության երկրամասային համագումարի առնվազն ֆինանսավորողներից մեկն է: Այդ ինչպե՞ս: Երիտասարդական կազմակերպության անդամներից մի քանիսը ենթադրում են, որ այդ գործարքի հեղինակը Բունդեսթագի նախկին ՔԴՄ պատգամավոր Օթթո Հաուզերն է Էսսլինգենից, ով Հելմութ Քոհլի կանցլերության ամենավերջին շրջանում կարճ ժամանակով եղել է կառավարության խոսնակը: 2010 թվականի ապրիլի 20-ից Հաուզերը Շտուտգարթում հանդիսանում է Ադրբեջանի պատվո հյուպատոսը:
Կասպից ծովի և Կովկասյան լեռների միջև ընկած, նավթի և գազի պաշարներով հարուստ երկրի բոլոր մանրամասներին սովորաբար տեղյակ Հաուզերը Շտուտգարթեր ցայթունգի կողմից ներկայացված գործի էության առնչությամբ ձևացնում է, թե «միանգամայն անակնկալի է եկել»: «Ես այդ մասին ոչինչ չգիտեի», ասում է Հաուզերը: Բայց նա այդ ամբողջ գործընթացում ոչ մի վատ բան չի էլ տեսնում: «Եթե ուսանողական ցանցը հանդես է գալիս որպես երիտասարդական կազմակերպության հովանավոր և այնտեղ ստենդ է դնում և գովազդում իրեն, ապա դա նրա բարի իրավունքն է», գտնում է ցանցարարը: Ըստ Հաուզերի, այդ կազմակերպությունը բոլոր նկատառումներով կասկածի տեղիք չի տալիս: «Դրանք երիտասարդներ են, տեղեկատվական տնտեսագետներ, ճարտարագետներ, ովքեր սերում են Ադրբեջանից և հիմա ուսանում են ամբողջ աշխարհում:» Երիտասարդների միջև քաղաքական փոխանակումները ցանկալի են և դատապարտելի չեն, այսպես է պարզաբանում Օթթո Հաուզերը: Բայց ամբողջ աշխարհում շուրջ 300 անդամ ունեցող ուսանողական ցանցը, թերևս, անկախ չէ: Այն հիմնականում ֆինանսավորվում է, ինչպես և Հաուզերն է ընդունում, նավթի և գազի ադրբեջանական պետական «Սոկար» կոնցեռնի և «մի քանի այլ ձեռնարկությունների» կողմից:

Ցանցը, թերևս, հազիվ թե անկախ է

Էմնըսթի Ինթերնեյշնըլի (Amnesty International) գերմանական կազմակերպությունը (Բեռլին) այդ ցանցը բնութագրում է ամեն կերպ, բայց ոչ՝ պետությունից անկախ. «Եթե այն կառավարություն քննադատող կազմակերպություն լիներ, ապա դրա անդամները հավանաբար պետք է հետապնդվեին», ասաց գերմանական կազմակերպության ներկայացուցիչը: Քանզի այդ երկրում մարդու իրավունքների և մամուլի ազատության հարցերում շատ առաջ չեն գնացել: Էմնըսթի Ինթերնեյշնըլի կոռուպցիոն սանդղակում Ադրբեջանը 183 պետությունների մեջ զբաղեցնում է 143-րդ տեղը: Մամուլի ազատության մասով երկիրը 179 պետությունների մեջ զբաղեցնում է 162-րդ տեղը: Էմնըսթի Ինթերնեյշնըլը դժգոհում է, որ կառավարության նկատմամբ քննադատական դիրքորոշում ունեցող կազմակերպությունները հետապնդվում, իսկ ընդդիմադիրները բացահայտ անհիմն մեղադրանքներով ձերբակալվում են, և արվում է այնպես, որ նրանք զրկվում են իրենց աշխատանքից:

ՔԴՄ-ի բադեն-վյուրթթեմբերգյան երկրամասային կազմակերպությունն անակնկալի է եկել

«Նախկինում մենք էինք հոգում մեր երկրամասային համագումարի ծախսերը, ախր, բավարար չափով փող կա՛», ասում է երիտասարդական կազմակերպության բաձրաստիՃան մի ներկայացուցիչ: Ըստ նրա, երկրամասային կազմակերպության միայն ներկայիս, արդեն վաղուց քննադատության թիրախ դարձած ղեկավար Նիկոլաս Լյոբելն է հովանավորության հարցն ընդլայնել: Ակնհայտ է, որ այս անգամ ստադիոնի հովանավոր «Վիրզոլ»-ի կողքին միայն ադրբեջանցիներն են հայտնվում: Դրանից առաջ եղել են բազմաթիվ հովանավորներ:
Անակնկալի եկած է ներկայանում նաև մայր կուսակցությունը: Ո՛չ ՔԴՄ-ի բադեն-վյուրթթեմբերգյան երկրամասային կազմակերպությունն է ասում, ո՛չ էլ մամուլի գրասենյակը, թե ինչ-որ բան իմացել են հովանավորության մասին: Իրենք երիտասարդության կազմակերպությանն «այժմ խնդրել են պարզաբանումներ և տեղեկություններ տալ»:

Երիտասարդական կազմակերպության ղեկավար Լյոբելն է կրում այդ ներգրավման պատասխանատվությունը

Այդ ներգրավման համար պատասխանատվությունը կրում է երիտասարդական կազմակերպության ղեկավար Լյոբելը: Բայց Շտուտգարթեր ցայթունգի այն հարցի առնչությամբ, թե ինչպես բացատրել նման համագործակցությունը և Ադրբեջանից տրամադրված ֆինանսական հատկացման այդպիսի չափը, 26-ամյա գործիչը լռում է: Այդ ուսանողական ցանցն ընդամենը «մեկն է բազմաթիվ հովանավորներից», հայտնում է նա: Ըստ Շտուտգարթեր ցայթունգի տեղեկությունների, երիտասարդական կազմակերպության վրա համագումարը նստում է առնվազն 10000 եվրո: Երիտասարդական կազմակերպության ներսում ևս Լյոբելին մատնանշել են այդ խնդրահարույց ներգրավման հանգամանքը, սակայն նա անուշադրության է մատնել այդ տարակուսանքները:
Մի քանի պահանջների (օրինակ, կենսաթոշակը՝ 70 տարեկանից, երկրամասում ուսուցիչների աշխատատեղերի կրճատում, երկրամասի նախկին ղեկավար Մափփուսի և Աննեթթե Շավանի հասցեին արված սուր քննադատություն) պատճառով խաղից դուրս եկած իրավաբանության ուսանողը հիմա պայքարում է իր քաղաքական գոյատևման համար: Երկրամասային համագումարին որպես նրան մրցակից առաջադրվել է 31-ամյա փաստաբան Մարիա-Լենա Վայսի թեկնածությունը: Ըստ այդմ, իրեն ուղղված հարցերը նա որակում է իբրեև «նոր հարձակումներ իմ դեմ»: Նա «ցնցված է, թե ի՜նչ զանգվածեղությամբ են այստեղ ցեխ նետում՝ անձամբ ինձ վնասելու նպատակով»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:14
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայազգի ֆուտբոլիստների վրա, կան տուժածներ
Սեպտեմբերի 29-ի ֆրանսիական Վալանսի Ժան-Ժերմեն մարզադաշտում D5 ֆուտբոլային խմբի հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և թուրքերի...
Աղբյուր` Panorama.am
10:44
Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ երևանյան դատարկությունը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ուզբեկստանը կստուգի ռուսախոս ուսանողների ծեծի մասին հաղորդագրությունները
Ուզբեկստանի երեխաների օմբուդսմեն Սուրայո Ռախմոնովան «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, որ կստուգի ռուսական լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Հոկտեմբերի 1-ին Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ավինյանը մեկնել է Հռոմ
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կլինի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Քաղաքապետարանից...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մայր տաճար հրավիրված նիկոլի ձեռամբ Արցախի 385 եկեղեցի,մնաց մահմեդական թշնամուն. Գևորգյան
«Բլոգնյուզ» կայի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Մայր տաճար հրավիրված նիկոլի ձեռամբ և ուղղակի միջնորդությամբ Արցախի 385...
Աղբյուր` Panorama.am
10:04
Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա. Աբրահամյան
«Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հրաչուհի Բասենցը՝ բեմից Եռաբլուր. Փնջերը ձերն են, տղաներ
Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 16-րդ երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին ելույթ է ունեցել  Նյուրնբերգի և Դրեզդենի...
Աղբյուր` Panorama.am
09:31
Անչափահասների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը կալանավորվել է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցում երկու անչափահասների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը կալանավորվել է։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 110-ը
ԱՄՆ-ի հարավ-արևելքում պատուհասած «Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 110-ը։ Զոհերի թվի մասին հայտնում է CBS News-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:13
Ի՞նչ տեսքով են պաշտոնյաների ու բարերարների կանայք ներկայացել Մայր Տաճարի վերաօծման արարողությունը
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ երեկ օծվել է Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվել Հայրապետական Սուրբ Պատարագ։  Տաճարի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Սեպտեմբերի 30-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 30-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:45
Հոկտեմբերը կգա տեղումներով
Երևանում սեպտեմբերի  30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո,  2-ին,...
Աղբյուր` Panorama.am
08:40
Սեպտեմբերի 30-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
21:50
Հրանտ-Լեոն Ռանոսի հեթ-տրիկի է գրանցել
Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 9-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմը Հրանտ-Լեոն Ռանոսի հեթ-տրիկի շնորհիվ մրցակցի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Թբիլիսիում ռուս զբոսաշրջիկը «Վերջին անգամ» երգը երգելու ժամանակ ընկել և մահացել է.Տեսանյութ
Ռուս կին զբոսաշրջիկը մահացել է Թբիլիսիի սայթաքելով և ընկնելով ստորգետնյա անցումու։ Դեպքի մասին հայտնում է RT Telegram ալիքը։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Դետեկտիվ ժանրի առևանգում Արարատի մարզում
Սեպտեմբերի 22-ին, ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 66-ամյա...
Աղբյուր` Panorama.am
18:03
Մենք սխալվելու իրավունք չունենք, հակառակ դեպքում 2008 թվականի օգոստոսյան պատերազմը չնչին բան կթվա. Իվանիշվիլի
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է Վրաստանը «քարտեզից...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ինչի վրա է ծիծաղում՝ իր կուզի, թե կրծքերի.Մայր տաճարի մոտ տարեց կինը հարձակվեց Նիկոլ Փաշինյանի վրա
«Դավաճան, Արցախ է կոտորել հայրենիք է հանձնել»,-Սուրբ Էջմիածնի մայր տաճարի դիմաց օծումից հետո Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը դիմեց...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան և ամրապնդվեն ներկայիս մարտահրավերների պայմաններում. Սերգեյ Կոպիրկին
«Հայ ռուսական հարաբերություննների ապագան կորոշվի շատ խոր ավանդական բարեկամությամբ և համագործակցությամբ։ Այդ հարաբերությունները պետք է...
Աղբյուր` Panorama.am
17:02
Լիբանանում մահացած Նասրալլայի մարմինը դուրս է բերվել փլատակների տակից. Reuters
Բեյրութի հարավային արվարձաններում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարի մարմինը...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կուբանում տղամարդը նռնակով պայթեցրել է սիրելիին
Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկին քաղաքում տեղի բնակիչը մեքենայում նռնակ է պայթեցրել, որում եղել է սիրելիի հետ։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Ցավալի է, որ տիեզերական կարևորություն ունեցող այս իրադարձությանը խորանի հենց հետևում է Ամենայն Հայոց դավաճանն է. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի՝ Մայր Տաճարի Ավագ խորանն այլևս վերաօծված է սրբալույս Մյուռոնով։...
Աղբյուր` Panorama.am
14:36
Իրանի ԱԳՆ.Բեյրութի վրա հարձակման ժամանակ ՀՊ կորպուսի հրամանատարի տեղակալին է զոհվել
Իսրայելը պատասխան կտա Բեյրութում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատարի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Մասամբ խաղաղությունը» տարբերակ չէ. Բայրամով
«Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթացի են հասել ուղղակի բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման...
Աղբյուր` Panorama.am
13:30
Հայոց թագավորն ինքն է գնացել և Արարատ սրբազան լեռից ժայռաքարեր բերել Մայր Տաճարի հիմքերի համար. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է, «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է 301-303թթ.` Հայոց Սուրբ Տրդատ Մեծ Արքայի և Սուրբ Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ադրբեջանի ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:40
Քոլեջի 16-ամյա սովորողին դանակահարել է համակուրսեցին
Սեպտեմբերի 27-ին Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում»։ Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ֆորմալ հրավերն ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշման մեջ. Արշակ արքեպիսկոպոսը՝ օծման արարողությանը իշխանություններին հրավիրելու մասին
«Մեր դիրքորոշումներն ինչպիսին եղել են՝ շարունակում են այդպիսին լինել, Ֆորմալ հարվերն ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշման մեջ»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ
17:29 28/09/2024

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}