Ր. Հովհաննիսյան. Ես մեկ անգամ եմ լինելու նախագահի թեկնածու և այլևս` երբեք
«Հավաքական թեկնածության հայտի մասնակցության հրավեր եմ հղում Հայաստանի շարքային քաղաքացիներին, մտավորականներին, երիտասարդներին, հանրային հոսանքների ակտիվիստներին, իրավունքների պաշտպաններին և քաղաքական կուսակցություններին, ովքեր հավատում են, որ մեր երկիրը մեկի կուսակցասեփականություն չէ, այլ Հայաստանի Հանրապետություն»,- այսօր անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Ր. Հովհաննիսյանը հայտարարել է ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին:
Նա նշեց, որ ակնկալում է այն ուժերի ու մարդկանց աջակցությունը, ովքեր գիտակցում են ազգային շահի իրացման, հետապնդման և հռչակման անհրաժեշտությունը շատ կարևոր ժամանակահատվածում և նրանց, ովքեր գիտակցում են, որ հայրենիքի ու հողի հետ միասին արժեք է նաև մարդը:
«Եթե առաջիկա ընտրությունները լինեն 1991 թվականից այս կողմ առաջին անգամ ազատ, արդար ընտրություններ, Հայաստանը կունենա նոր նախագահ, կամ նվազագույնը` լուրջ մրցակցություն: Իսկ եթե չեղան, ես պատրաստ եմ մեր քաղաքացիական պայքարը տանել մինչև ժողովրդին պատկանող, ժողովրդին վայել հաղթանակ»,- նշեց «Ժառանգության» առաջնորդը, ապա հավելեց. «Ես մեկ անգամ եմ լինելու նախագահի թեկնածու և այլևս` երբեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում