Ամենապահանջված գիրքը Թումանյանի «Հեքիաթներն» է
«Հայկական ժամանակը» գրում է, որ 2011 թ. երևանյան խոշոր գրախանութներում ամենամեծ պահանջարկ ունեցող գիրքը եղել է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»: «Գրքերի աշխարհ» խանութների ցանցի մենեջեր Մարիամ Վարդանյանի հետ զրույցի ու հաշվարկների արդյունքում ստացվում է, որ ամենապահանջված գրքից անգամ տարվա մեջ 1000 հատից ավել չի վաճառվում: Պարզվում է` 2012-ի ընթացքում Թումանյանի հեքիաթներին գումարվել է նաև Պաոլո Կոելիոյի «Ալքիմիկոսը», որը ամենաշատը կարող է վաճառվել վեց ամսում 360 հատ: Ի դեպ, հեքիաթներն արժեն 4300 դրամ, «Ալքիմիկոսը»` 1500: