Իրանը տնտեսական պատժամիջոցների պայմաններում նավթից 30 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել
Իրանը նավթից 30 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Էբրահիմ Աղամոհամմադին:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով իրանական նավթի նկատմամբ Արևմուտքի սահմանած էմբարգոյին, նշել է. «Չնայած տնտեսական պատժամիջոցներին, ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում նավթի նախարարությունը նավթի վաճառքից կարողացել է 30 միլիարդ դոլարի եկամուտ ապահովել»:
«Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում, և եթե դրանք չլինեին, ապա ներկայում միջուկային գիտության և բենզինի արտադրության ոլորտում ինքնաբավ չէինք լինի»,-նշել է Էբրահիմ Աղամոհամմադին:
Հիշեցնենք, որ վերջերս ԻԻՀ նավթի նախարար Ռոսթամ Ղասեմին, անդրադառնալով Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցներին, մասնավորապես նշել էր. «Շուրջ երեսուն տարի է, որ Իրանն Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների է ենթարկվում, սակայն այդ պարագայում ևս հաջողությամբ կարողացել է տնօրինել նավթային արդյունաբերությունը: Ներկայում Իրանն օրական 4 միլիոն բարել նավթ է արտադրում: Եթե Արևմուտքն Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն ավելի խստացնի, ապա ամբողջովին կդադարեցնենք նավթի առաքումը»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներից ամենաշատն օգտվում են Ռուսաստանը, Չինաստանը և Օբաման
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա