Իվանիշվիլին Սաակաշվիլիին կոչ է անում ազատել նախագահական նստավայրը
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դիմել է նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիին Թբիլիսիում գտնվող նախագահական նստավայրը ազատելու պահանջով: Այս մասին հղորդում է «apsny.ge» կայքը:
Վարչապետը Սաակաշվիլիին առաջարկել է տեղափոխվել կառավարության շենք, որտեղ նախագահին խոսատցել է հատկացնել մի ամբողջ հարկ: Իվանիշվիլիի համոզմամբ, նախագահական նստավայրի ծախսերը «պետության վրա թանկ են նստում»:
«Այսչափ մեծ քանակության փախստականների ու կարիքավորների մեջ անբարոյականություն է ապրել այդպիսի պալատում: Այդ իսկ պատճառով ես դիմում եմ Սաակաշվիլիին, թո՛ղ ազատի նստավայրը, իսկ խնայված գումարները կուղղենք փախստականներին ու կարիքավորներին», - հայտարարել է Վրաստանի նորանշանակ վարչապետը:
«Պետության առաջին դեմքի կարգավիճակի համաձայն, հաջորդ տարի այդ պալատն ինձ է պատկանելու, սակայն ես չեմ պատրաստվում այնտեղ տեղափոխվել», - ընդգծել է Իվանիշվիլին:
Հիշեցնենք, Վրաստանում սահմանադրական բարեփոխումների արդյունքում հաջորդ տարվանից ուժի մեջ է մտնելու օրենսդրական փաթեթ, համաձայն որի երկրի նախագահի լիազորություների զգալի մասն անցնելու է խորհրդարանին ու կառավարությանը, վարչապետին փաստացի հռչակելով պետության առաջին դեմք:
Սաակաշվիլիի ներկայիս նստավայրը գտնվում է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում: Շենքի շինարարությունը սկսվել էր 2004 թ-ին Սաակաշվիլիի նախաձեռնությամբ ու ավարտվել 2009 թ-ին: Լրատվամիջոցների հաղորդմամբ, նստավայրի կառուցման վրա ծախսվել է տասնյակ միլիոնավոր դոլարներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները