Հայաստանում մեկնարկեց ճապոնական երկրորդ կինոփառատոնը
Ճապոնացի ռեժիսոր Տակասի Յամաձակիի «Միշտ. մայրամուտները երրորդ փողոցում» ֆիլմով այսօր Հայաստանում մեկնարկեց ճապոնական կինոյի երկրորդ փառատոնը, որն ընթանում է հայ- ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն մինչև 2000 թվականը նկարահանված լիամետրաժ 5 ֆիլմ: Ցուցադրությունը կանցկացվի Երևանում (նոյեմբերի 2-4) և Գյումրիում (նոյեմբերի 5-6): Փառատոնն անցկացվում է «Ամենուր թող խաղաղություն տիրի» խորագրի ներքո:
Փառատոնի բացումն ազդարարեց Երևանում աշխատանքային այցով գտնվող Հայաստանում և Ռուսաստանում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան (նստավայրը Մոսկվա): Դերսանն իր խոսքում կարևորեց, որ հայ- ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառումները նշանավորվում են ճապոնական ֆիլմերի փառատոնով` ներկայացնելով «Միշտ. մայրամուտները երրորդ փողոցում» ֆիլմը, որը շատ խորհրդանշակական է, քանի որ ներկայացնում է Ճապոնիան 1958 թվականին և մարմնավորում է հին և նոր Ճապոնիայի կամուրջը:
«Մոսկվա» կինոթատրոնում ընթացող փառատոնի բացման արարողությանը հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումը, որը ներկայացրեց ճապոնացի կոմպոզիտոր Սոտոկո Իչիկավայի «Հնագույն ժամանակները» ստեղծագործությունը: Վերջինս կատարվում է առաջին անգամ: Ճապոնացի հյուրերի համար կատարվեցին Կոմիտասի ստեղծագործությունների հատվածներ, վերամշակված Սարգիս Ասլամազյանի կողմից` «Լարային կվարտետի համար մանրանվագները»:
Նախորդող նորություն` Հայ-ճապոնական հարաբերությունների 20-ամյակն է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում