«Սթարը» վաճառվում է պարտքերի պատճառով
«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ «Սթար»–ի սեփականատեր Գևորգ Աֆանդյանը կուտակած պարտքերի պատճառով վաճառում է «Սթար» սուպերմարկետների ցանցը։ «Ընկերության ունեցած ֆինանսական խնդիրների մասին խոսում են նաև «Սթար»–ի հետ համագործակցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ»,- գրում է թերթը։
Հարցին, թե ինչքան պարտքի պատճառով է վաճառվում «Սթարը», ընկերության մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Արսեն Մանասյանը պատասխանել է. «Նման բան չկա։ Մենք մատակարարների հետ աշխատում ենք հատուկ ծրագրով։ Սա անհեթեթություն է, շուկայի մակարդակի զրույցներ»։
Մինչդեռ թերթի աղբյուրները հավաստիացնում են, որ «Սթար»–ի կուտակած պարտքերը բավական մեծ են։