Լոնդոնի «World Travel Market» ցուցահանդեսում կներկայացվի նաև ԼՂՀ-ն
Նոյեմբերի 5-8-ին Լոնդոնում տեղի կունենա «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 11 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի հաղորդմամբ, հերթական անգամ միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Այս տարի նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 189 երկրներից ավելի քան 5000 զբոսաշրջային ընկերություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա