Աշխարհի ամենահարուստ մարդը մտադիր է գնել «Խետաֆեն»
Արաբական ծագումով մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը մտադիր է գնել «Խետաֆեն»: Այս մասին հայտնում է «Marca»-ն` շեշտելով, որ Սլիմն արդեն բանակցում է ակումբի ղեկավարության հետ:
Հարկ է նշել, որ «Խետաֆեի» նախագահ Անխել Տորրեսն արդեն որոշ ժամանակ փնտրում է նոր հովանավորի, որպեսզի փակի գոյացած պարտքերը: Սլիմը կարող է վճարել բոլոր պարտքերը և նպաստել այն բանին, որ թիմն ավելի մրցունակ դառնա: Աղբյուրի տեղեկատվության համաձայն` արդեն մոտ օրերս համապատասխան պայմանագիր կարող է ստորագրվել:
«Forbes»-ի տեղեկություններով` Սլիմը 2010-2012 թթ. ժամանակահատվածում համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը: Նրա ֆինանսական կարողությունը հիմնված է կոմունիկացիոն ինդուստրիայի վրա` «Telefonos de Mexico», «Altria Group», «Telcel» և «America Movil»: Նրա հիմնական ակտիվը «Grupo Carso» հոլդինգային ընկերությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում