Ադրբեջանում 12 ակտիվիստ է ձերբակալվել
Ադրբեջանի Ընդդիմադիր ուժերի «Հանրային պալատ» նախաձեռնության կողմից խորհրդարանի առջև կազմակերպված բողոքի ակցիայի տասներկու մասնակիցներ ոտիկանությանը չենթարկվելու մեղադրանքով վարչական պատասխանատվություն են ենթարկվել: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, ևս 7-ը նախազգուշացվել են:
Նշենք, որ ակտիվիստների մի մասը ձերբակալվել է խորհրդարանի շենքի առջև, իսկ մյուսները Հուսեյն Ջավիդի պողոտայում, որտեղից նրանք քայլերթով փորձում էին մոտենալ խորհրդարանի շենքին:
Հիշեցնենք, որ սույն ակցիայի միջոցով ակտիվիստները իրենց բողոքն են արտահայտում ոչ արտոնված բողոքի ակցիաների համար նախատեսված տուգանքների բարձրացման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները