2013թ-ի պետբյուջեով գիտությանն ուղղված ծախսերը գիտության զարգացման համար բավարար չեն
«2013թ-ի պետական բյուջեով գիտությանն ուղղված ծախսերը կկազմեն 11 մլրդ 241.7 մլն դրամ, ինչը բավարար չէ գիտության զարգացման համար, այդուհանդերձ, պետք է նաև իրատեսական վերաբերվենք մեր բյուջեի հնարավորություններին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արթուր Իշխանյանը՝ անդրադառնալով 2013թ.-ի բյուջեով գիտությանն տրամադրվող ֆինանսավորման խնդիրերին:
Նրա խոսքերով՝ գիտության ֆինանսավորումը պետյուջեից պետք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը, հակառակ դեպքում գիտությունը նահանջ կապրի: «1 տոկոսի ֆինանսավորումը գրքային ճշմարտություն է բոլոր երկրների համար: Սակայն այդ ցուցանիշը Հայաստանում 4 անգամ պակաս է, իսկ դա նշանակում է, որ սկզբունքորեն չի կարելի գիտության զարգացում ակնկալել երկրում»,- նշեց Ա.Իշխանյանը:
Նրա խոսքերով՝ Հարավային Կորեան նույնպես փոքր պետություն է, չունի բնական ռեսուրսներ, սակայն մեծ ֆինանսական միջոցներ է հատկացնում գիտության ֆինանսավորմանը՝ կորեացիները զարգացնում են իրենց մտավոր ներուժը և նրանց գիտական արտադրանքը հայտնի է ամբողջ աշխարհում: «Ուստի, Հայաստանը չի կարող դիմակայել տարածաշրջանային և ներքին մարտահրավերներին, եթե պետությունը չզարգացնի հասարակության մտավոր ներուժը: Դրա պետք է ավելացնել գիտության ֆինանսավորումը մի քանի անգամ՝ գումարներ կարելի է հայթայթել տարբեր ոլորտներից, բացի այդ, պետք է կրճատել նախարարների աշխատավարձերը և դրանք ուղղել հայկական գիտության ֆինանսավորմանը»,- նշեց Ա.Իշխանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա