Հակոբյանը, Անդրիասյանն ու Հովհաննիսյանը կես միավորով են զիջում առաջատարներին
Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը 7 տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր: Նրանք կես միավորով են հետ մնում առաջատարներից` Ալեքսանդր Շիմանովից, Անտոն Դեմչենկոյից (Ռուսաստան), Իլյա Սմիրինից (Իսրայել), Ալեքսանդր Արեշչենկոյից (Ուկրաինա): Ավետիք Գրիգորյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Վահե Բաղդասարյանն իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր:
Այս մասին տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում