Դավիթ Պետրոսյանը գրավել է 3-րդ տեղը
Գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանը Հնդկաստանի Վիշակապատնամ քաղաքում ավարտված օփենում 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը` գրոսմայստերներ Էնամուլ Հոսեյնի (Բանգլադեշ) և Բ. Ադհիբանի (Հնդկաստան) հետ: Լրացուցիչ գործակիցներով Պետրոսյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Առաջին մրցանակը շնորհվել է Հոսեյնին:
Հավելենք, որ մրցաշարին մասնակցում էր 160 շախմատիստ: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում