Դի Մաթեո. «Ֆերգյուսոնը պետք է դադարի խոսել «Չելսիի» մասին»
Լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մաթեոն դժգոհ է «Չելսիի» ու մրցավար Մարկ Կլետենբուրգի միջև առաջացած կոնֆլիկտի վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի մեկնաբանություններից:
«Սա ազատ երկիր է, և բոլորն էլ կարող են ասել այն ամենը, ինչ մտածում են: Միայն թե Ֆերգյուսոնը շատ է սիրում խոսել այլ ակումբների մասին: ժամանակն է, որ նա դադարի խոսել «Չելսիի» մասին:
Մենք աշխատում ենք նման բան չանել: Ընդունում ենք ուրիշների ասածները, բայց միշտ չէ, որ կիսում ենք նրանց տեսակետները: Կարծում եմ` հետաքննությունն ամեն ինչ իր տեղը կդնի»,- դի Մաթեոյի խոսքերը մեջբերել է «Guardian»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում