«Human Rights Watch». Ադրբեջանում խոսքի ազատությունը դաժան կերպով սահմանափակված է
Ներկա պահին Ադրբեջանում առնվազն յոթ լրագրողներ և երեք իրավապաշտպաններ գտնվում են անազատության մեջ և խոսքի ազատությունը այստեղ դաժան կերպով սահմանափակված է: Այս մասին հայտարարություն է զետեղված «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքում:
Նշենք, որ նոյեմբերի 6-ին Բաքվում մեկնարկելու է ՄԱԿ-ի Միջազգային ինտերնետ ֆորումը:
Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը՝ օգտվել այս հնարավորությունից և ազատ արձակել ազատազրկված լրագրողներին և ակտիվիստներին և վերացնի Բաքվում անցկացվող հանրահավաքների նկատմամբ իրականացվող արգելքները:
«ՄԱԿ-ի Միջազգային ինտերնետ ֆորումի թեման է` ճանաչել ինտերնետ տեխնոլոգիաների դերը մարդկային զագացման հարցում: Այնուամենայնիվ, Ադրբեջանը պետք է պաշտպանի իր քաղաքացիներին, նրանք չպետք է վախ ունենան, որ իրենց կճնշեն առցանց ազատ արտահայտվելու հարցում»,-այս մասին նշել է «Human Rights Watch»-ի Հարավային Կովկասի գծով ավագ հետազոտող Գեորգի Գոգիան:
«Որպես ՄԱԿ-ի Միջազգային ինտերնետ ֆորումի պաշտոնական կազմակերպիչ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պետք է հիշեցնի Ադրբեջանի կառավարությանը` մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր պարտականությունների մասին: «Human Rights Watch»-ը կոչ է անում նաև Ադրբեջանի իշխանություններին այցելել ֆորումին` որում բարձրացվելու են ազատ արտահայտվելու մտահոգություններին վերաբերվող հարցեր, որոնք ուղղակի կապ ունեն Ադրբեջանի իշխանությունների հետ»,-գրված է հայտարարության մեջ:
«Ադրբեջանում ճաղերի հետևում են գտնվում Խուրալ թերթի խմբագիր Ավազ Զեյնալովը, որին ձերբակալել են պաշտոնյաներին կոշտ քննադատության ենթարկելու համար:
Իսկ իրավապաշտապաններից Վիդադի Իսկենդերովն է: Նրան մեղադրում են ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու մեջ: Սակայն վերջինս ընդամենը 2010թվականին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կեղծիքների տեսագրություններ է ցուցադրել:
«Զեյնալովի և Իսկանդերովի դեպքերը խիստ անհանգստացնող մեսիջ է՝ ուղղված լրագրողներին և իրավապաշտպաններին, ովքեր համարձակվում են օգտագործել ԶԼՄ-ները, ներառյալ առցանց ԶԼՄ-ները` կառավարության գործողությունների վերաբերյալ իրենց անհանգստություններն արտահայտելու հարցում: Ի նշան ՄԱԿ-ի Միջազգային ինտերնետ ֆորումի խոստման, կառավարությունը պետք է ազատ արձակի Զեյնալովին, Իսկենդերովին և բոլոր նրանց, ովքեր թիրախ են դարձել միայն այն պատճառով, որ արտահայտել են իրենց մտքերը»,-նշել է Գոգինա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան