Պարտքերի պատճառով Երուսաղեմում փակվում է Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարը
Երուսաղեմի ամենահայտնի սրբավայրերից մեկը` Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարը պարտքերի պատճառով կարող է փակվել: «Իտառ Տասս»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Երուսաղեմի պատրիարքության արքեպիսկոպոս Իսհուսիուսը:
Նրա խոսքերով՝ Երուսաղեմի ջրամատակարարման ընկերությունը ներկայացրել է մոտ 2.4 մլն դոլարի հաշիվ` առանց զգուշացնելու սառեցնելով նրանց հաշիվները։
«Սա նշանակում է, որ մենք և հայերը պետք է վճարենք այդ գումարը: Մենք երբեք չենք վճարել ջրի դիմաց` ո՛չ օսմանցիների, ո՛չ հորդանանցիների, ո՛չ իսրայելցիների օրոք։ Պատրիարքն առաջարկել է չեղյալ հայտարարել պարտքը և սկսել հաշվել դրանից հետո, սակայն ընկերությունը դեռևս չի պատասխանել»,- նշել է Իսհուսիուսը:
Վերջինիս ասել է, որ նամակ է հղել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Կիպրոսի և Հունաստանի ղեկավարներին։
«Թող ողջ աշխարհն իմանա, թե ինչ է կատարվում աշխարհի ամենասուրբ վայրում, որտեղ հազարավոր ուխտավորներ և զբոսաշրջիկներ են գալիս և միլիոնավոր գումարներ ծախսում: Իսրայելական ընկերության ներկայացուցիչները հրաժարվում են օգնել, ուստի իրենք մտադիր են փակել եկեղեցին»,- նշել է Իսհուսիուսը
Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ թաղվել, ապա հարություն է առել Քրիստոսը։ Այն օծվել է 335թ.-ին։ Եկեղեցին պահում են հույն և հայ ուղղափառ եկեղեցիները, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցին՝ Վատիկանի համաձայնությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են