Ռոբերտո Մանչինի. «Գվարդիոլայի հիմնական խնդիրը ոչ թե իմ պաշտոնն է, այլ «Սենդի» փոթորիկը»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է այն լուրերը, որոնց համաձայն` իր պաշտոնին հավակնում է «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
«Խոսեպը հիմա Նյու Յորքում է, այնպես որ, նրա գլխավոր խնդիրը փոթորիկն է: Եթե մարդիկ գրում են, որ եթե Բեգիրիստայնը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», ուրեմն Գվարդիոլան էլ հաջորդ մրցաշրջանում պետք է գլխավորի թիմը, դա իմ գործը չէ: Ես դեռ այստեղ եմ: Ուզում եմ լավ աշխատել, ուզում եմ, որ բոլորն էլ նույն կերպ աշխատեն: Մենք պատրաստ ենք աճել և առավել հզոր թիմի վերածվել: Երջանիկ եմ, որ մարզական նոր տնօրեն ունենք: Չիկին արդեն այդ պաշտոնն զբաղեցրել է «Բարսելոնում» և բարձրակարգ ակումբում աշխատանքի մեծ փորձ ունի»,- Մանչինիի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում