«ՌեԱնիմանիա». Մեկնարկում է անիմացիոն ֆիլմերի փառատոնը
Այսօր մեկնարկում է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային 4–րդ փառատոնը: Փառատոնի բացման արարողությունից հետո ցուցադրվելու է «Նկարը» ֆրանսիական անիմացիոն ֆիլմը:
Մինչև նոյեմբերի 9-ը շարունակվող փառատոնի շրջանակներում ներկայացվելու են մրցութային և հատուկ ծրագրեր, լինելու են պրեմիերաներ, անցկացվելու են վարպետության դասեր: Այս տարի առաջին անգամ անցկացվելու է «Work-in-progress» ծրագիրը, որի շրջանակներում հայ անիմացիոն գործչին հնարավորություն է տրվելու ներկայացել իր նոր ու անավարտ աշխատանքը և գտնել նաև ֆինանսավորողի` ավարտին հասցնելով իր աշխատանքը:
Փառատոնի մրցութային ծրագրերն են` լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական, հեռուստատեսային /գովազդ, մանկական ընտրություն: Փառատոնի այս տարվա ծրագրերն են` Երևանյան պրեմիերա, Մրցութային ծրագիր, Հայկական ներկապնակ (ներկայացվելու է տարեդարձի բաժինը` հայ երախտավոր Վլադիմիր Մաիլյանին նվիրված ծրագրով), Մանկական ծրագիր, Շուրջերկրյա ճամփորդ, Անսիի ծրագիր, հատուկ ցուցադրություններ և դասախոսություններ:
Ընդհանուր առմամբ, փառատոնի շրջանակներում ներկայացվելու է 400 ֆիլմ 40 երկրից:
«ՌեԱնիմանիա» փառատոնի նպատակներն են, ըստ կազմակերպիչների, խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային ասպարեզում, ինչպես նաև աշխարհի լավագույն անիմացիոն աշխատանքները ծանոթացնել հայ հասարակությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում