Հայ գրողների ստեղծագործությունները` թուրքական ռադիոյի եթերում
Թուրքական «Աչըք» ռադիոն պատրաստում է նոր հաղորդաշար, որտեղ կներկայացվեն հայ գրողների` թուրքերեն թարգմանված ստեղծագործությունները: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) կայքը:
«Հայ գրականության նմուշներ» խորագիրը կրող հաղորդաշարի ընթացքում կկարդացվեն ստեղծագործություններ` Սարգիս Սրենցի համանուն գիրքից: Այս գրքում տեղ են գտել արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների օսմաներեն և թուրքերեն թարգմանությունները:
Սակայն նշվում է, որ հիմնականում կկարդացվեն ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների թուրքերեն թարգամնությունները:
Ստեղծագործությունները կկարդան Երվանդ և Փայլին Թոմասյանները: Հաղորդաշարի առաջին թողարկումը հեռարձակվել է նոյեմբերի 1-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին