Լարված մթնոլորտում երկխոսությունից հետո բնապահպանության նախարարը թույլատրել է բնապահպաններին մնալ սենյակում (Լուսանկարներ)
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը թույլատրեց բնապահպան ակտիվիստներին մասնակցելու այսօր «Խոսրովի» արգելոցում անցկացվող խորհրդակցությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի «Խոսրովի» տեղամասի այցելուների կենտրոնում կազմակերպվել է խորհրդակցություն:
Նշենք նաև, որ բնապահպանները մինչ այդ արգելափակել էին լրագրողների մուտքը արգելոց` պնդելով, թե պետք է քննարկվի արգելոցում գիտական կենտրոնի ապամոնտաժման հարցը:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք բնապահպաններին հրավիրել էին քննարկման, թե ոչ, նախարարը շեշտեց, թե հրավիրվել էին բնապահպանության ոլորտի բոլոր փորձագետներն ու ՀԿ-ներին, իսկ բնապահպան ակտիվիստների կողմից մասնակցության որևէ հայտ ներկայացված չի եղել: «Եթե դիմեին, իհարկե, կթույլատրեինք»,- ասաց նախարարը:
Ա. Հարությունյանը թույլատրեց, որ քննարկմանը մասնակցեն միայն երկու բնապահպան, սակայն, 10 բնապահպաններ ներս մտնելով քննարկման սենյակ` հրաժարավեցին ենթարկվել նախարարի պահանջին` դուրս գալ սենյակից, պնդելով, թե իրենք ներկայացնում են «քաղաքացիական հասարակությունը» և պետք է տեղյակ լինեն քննարկվող հարցերից:
Մի քանի րոպե լարված մթնոլորտում երկխոսությունից հետո նախարարը թույլատրեց նրանց մնալ սենայկում` խնդրելով չխանգարել քննարկմանը: Նա նաև հայտնեց այսօրվա նիստի օրակարագը` «Տարածքային ամողջականության, սահմանների և տարածք համայնքի բնակիչների մուտքի-ելքի սահմանափակումների խնդիրներ», «Նյութատեխնիկական զինվածության խնդիրներ` ավտոմեքենաներ, տեսախցիկներ, ձիեր», «Սոցիալ-ֆինանսական խնդիրներ` աշխատավարձեր, բոնուսային համակարգեր», Տեղեկատվական հարցեր` հանրության և համայնքի հետ պատշաճ տեղեկատվության փոխանակման, նոր կայքի, մուլքի-ելքի, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման խնդիրներ»:
Լուսանկարները` ԼԻԼԻԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ
Նախորդող նորություն` Բնապահպան ակտիվիստները թույլ չեն տալիս լրագրողներին մտնել «Խոսրովի» արգելոց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա