33 տարի անց Ստամբուլի հայկական նախակրթարանը վերադարձվել է իսկական տերերին
Ըստ «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) կայքի` Ստամբուլի հայաբնակ Շիշլի թաղամասում գտնվող 200-ամյա հայկական նախակրթարանը 33 տարի անց վերադարձվել է իսկական տերերին: Ստամբուլի 13-րդ Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել նախակրթարանը վերադարձնել հայկական Սուրբ Ղազար կաթոլիկ Մխիթարյան եկեղեցու և դպրոցի հիմնադրամին:
«Մինչ այսօր մեր գործադրած ջանքերը ապարդյուն չեղան: Այժմ հավատում եմ, որ այս ժամանակաշրջանում լավ բաներ էլ են լինում»,-ասել է հիմնադրամի նախագահ Ռիտա Նուրնուրը, ում երջանկացրել է նախակրթարանի վերադարձի մասին լուրը:
Հիշեցնենք, որ դեռևս 2011 թ.-ի օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր հրամանգիր` քրիստոնեական ու հրեական եկեղեցիները և 1936 թ-ից բռնազավթված գույքը վերադարձնելու մասին: Ըստ այդ հրամանագրի` փոքրամասնություններին պետք է վերադարձվեն հիվանդանոցները, մանկատները, դպրոցները ու գերեզմանոցների տարածքները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա