Հայաստան-Լիտվա հանդիպման տոմսերը կվաճառվեն նոյեմբերի 6-ից
2012թ. նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն նոյեմբերի 6-ից` «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և «Հյումել» խանութների ցանցում:
Տոմսերի արժեքն է`
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- արևմտյան տրիբունա` 8000 դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ