Նյու Յորքի մետրոյում. Ամեն ինչ հիշեցնում է 90-ականների Հայաստանը (տեսանյութ)
Նյու Յորքի մետրոն փոթորիկից հետո աշխատում է անկանոն ռեժիմով և խիստ ծանրաբեռնված:
Սէնդիին հաջորդած օրերին քաղաքում բենզինի բացակայության պատճառով վերգետնյա տրանսպորտը՝ մասնավոր մեքենաները և տաքսիները շահագործվում է սահմանափակ քանակով, իսկ մետրոյի որոշ կայարաններ առհասարակ փակ են:
Զուգահեռաբար քաղաքի մետրոպոլիտենն այս օրերին սպասարկում է անվճար:
Արդյունքում, մետրոն աշխատում է խիստ ծանրաբեռնված:
Անցած օրերին Panorama.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ է կատարվում մետրոյում՝ կենտրոնական Ռոքֆելեր Սենթր կայարանում` դեպի Քուինս մեկնող երթուղում: Մարդիկ երթևեկում են անգամ վագոնների դռների արանքում` հիշեցնելով 90-ականների Հայաստանը: