Orange Հայաստանում երեք տարեկան է. Անակնկալների մեկամսյակը սկսված է
Այսօր լրացավ Հայաստանում Orange-ի ծառայությունների մեկնարկի երրորդ տարին, ինչի առթիվ ընկերությունը ոչ միայն ամփոփել է վերջին մեկ տարին, այլ նաև հանդես է եկել մի շարք լավ նորություններով ձայնային ծառայությունների և ինտերնետի ոլորտում` ասելով, որ արդեն ժամանակն է միանալ Orange-ին:
Ընկերությունում նշում են, որ իր գործունեության մեկնարկից ի վեր Orange-ը կարողացել է երկրում խթանել շրջադարձային փոփոխություններ. լիովին վերափոխվել է ինտերնետի շուկան և սկսվել է իսկական մրցակցություն բջջային հեռախոսակապի շուկայում:
Անցնող տարին ընկերության համար եղել է նորարարությունների ու հետաքրքիր նախագծերի տարի: Orange-ը մեկնարկել է Հայաստանում առաջին ցանցը, որն առաջարկում է մինչև 42.2 Մբ/վ արագություն երկրի երեք մեծ քաղաքներում և մինչև 21.6 Մբ/վ մնացած ողջ ցանցում, ձայնային ծառայությունների ոլորտում ընկերությունը հանդես է եկել աննախադեպ առաջարկով` Ռուսաստանում առաջարկելով 30դր/րոպե սակագնով ռոմինգ:
Այս տարվա ընթացքում լիովին վերափոխվել է սմարթֆոնների շուկան, քանի որ Orange-ն իր հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի է դարձրել բոլորին: Այս տարի WiFi ինտերնետն ընդլայնվել է Երևանի քաղաքային տրանսպորտի նոր շարժակազմի բոլոր ավտոբուսներում: Տպագրվել են առաջին Orange Գրքի մրցանակի հաղթող ստեղծագործությունները, Orange-ի հովանավորությամբ շնորհվել են հայկական կինոյի առաջին մրցանակները: Այս տարվա ընթացքում Orange-ն առաջինն է Հայաստանում ներդրել հեռախոսների էկո-վարկանշման համակարգ, Orange Հիմնադրամի աջակցությամբ 17,000-ից ավելի մարդ անվճար ակնային զննումներ են ստացել, իսկ 1,000-ից ավելը` անվճար վիրահատվել են:
«Երրորդ տարին է, ինչ Orange-ը Հայաստանում է և դարձել է իր բաժանորդների առօրյայի անբաժանան մասը` ամեն օր փոխելով իր 600,000 բաժանորդների կյանքը: Արդեն արտասովոր չէ մեծ արագություններով ինտերնետն ունենալ գրպանում` ամբողջ Հայաստանում, արտասովոր չէ ռոմինգից օգտվել այնպիսի սակագներով, ինչպիսիք գործում են երկրի ներսում, արտասովոր չէ անսահմանափակ խոսել մտերիմների հետ. մեր բոլոր բաժանորդների համար սրանք սովորական բաներ են: Մեր նպատակն է դեպի լավը փոխել մեր յուրաքանչյուր բաժանորդի կյանքը, այդ պատճառով ասում ենք նաև նրանց, ովքեր դեռ չեն միացել Orange-ին. արդեն ժամանակն է»,-այսօրվա ասուլիսում ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Երրորդ տարեդարձի առթիվ ընկերությունը մեկնարկում է անակնկալների միամսյակ և հանդես է գալիս երեք շրջադարձային ու անակնկալ առաջարկներով:
Առաջինը ձայնային ծառայությունների ոլորտում է: Ուղիղ մեկ ամիս` մինչև դեկտեմբերի 5-ը, պլատինե, ոսկե, արծաթե և բրոնզե համարները Orange-ում կարելի կլինի ձեռք բերել անվճար` պարզապես միանալով «Խոսենք» կանխավճարային ծառայությանը կամ բաժանորդագրվելով Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին ամսական բաժանորդագրություններին: Այսպես, ամսական բաժանորդագրություններին միացողները ոսկե և պլատինե համարներն անվճար կստանան 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում, իսկ կանխավճարային նոր բաժանորդները բրոնզե և արծաթե համարներ` ընդամենը հաշիվը 1000 դրամով լիցքավորելու դեպքում: Այս առաջարկի շրջանակներում կարելի է նաև ձեռք բերել ներկա ոչ Orange հեռախոսահամարը` 055 կամ 095 կոդերով:
Երկրորդը վերաբերում է ինտերնետի բաժանորդներին` և՛ նրանց, ովքեր արդեն օգտվում են Orange-ի ծառայություններից, և՛ նրանց, ովքեր դեռ նոր պիտի միանան: Ընկերությունն էականորեն ավելացրել է Ինտերնետ Հիմայի բոլոր սակագնային պլաններում ներառված գերարագ ինտերնետի փաթեթները, ինչպես նաև առաջարկում է ձեռք բերել արդեն մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը մեկ դրամով` Ինտերնետ Հիմա 9000 և ավելի բարձր սակագնային պլաններին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում:
Հիշեցնենք, որ Orange-ը միակ օպերատորն է, որն ապահովում է մինչև 21.6 Մբ/վ արագությամբ ցանց Հայաստանի իր ողջ ծածկույթում:
Եվ ի վերջո, ընկերությունն այսօր ներկայացրել է հեղափոխական առաջարկ` առաջինը Հայաստանում առաջարկելով համատեղել ձայնային և ինտերնետ ծառայությունները և մշտապես ստանալ զեղչեր: Միաժամանակ ձեռք բերելով Orange Ինտերնետ Հիմա կամ MyFi և Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին ամսական բաժանորդագրություններից մեկը` այսուհետ բաժանորդներն մշտապես ամեն ամիս կստանան 500-ից 3000 դրամ զեղչ մեկ միասնական հաշվում: Առաջարկից կարող են օգտվել նաև Orange-ի ներկայիս բաժանորդները, ովքեր արդեն ունեն ձայնային ծառայությունների ամսական բաժանորդագրություն և/կամ ինտերնետի բաժանորդագրություն:
«Մեր բաժանորդներն արդեն սովորել են, որ ամեն տարի ընկերությունն իր տարեդարձը նշում է բոլորի հետ` ներկայացնելով նոր ու գրավիչ առաջարկներ: Այս տարի առաջարկներն ոււղղված են նաև նրանց, ովքեր դեռ մեր բաժանորդը չեն, սակայն ակնկալում են այն առաջարկը, որը դեռ ոչ մի ընկերություն չի արել: Անվճար «ոսկե» համարները, ինտերնետի թարմացված սակագնային պլանները և երկու ծառայությունների համակցված լուծումները հենց այդ առաջարկներն են: Շնորհավորում ենք բոլորիս Orange-ի երրորդ տարեդարձի առթիվ»,-ասել է Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: