Ռոնալդու. «Ես հարգում եմ Մեսսիին, սակայն մենք ընկերներ չենք»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն AS-ին տված հարցազրույցում խոսել է իր և Մեսսիի փոխհարաբերությունների մասին: Պորտուգալացին նշել է, որ հարգում է Լեոյին, սակայն իրենք ընդամենը գործընկերներ են, և ոչ թե ընկերներ:
«Ինձ չի անհանգստացնում, թե ինչ են խոսում իմ և Մեսսիի մասին: Վերջին 5 տարիների ընթացքում մեզ անընդհատ համեմատում են: Ի՞նչ կարող ենք անել: Ոչինչ փոխել հնարավոր չէ, պարզապես անհրաժեշտ է ուշադրություն չդարձնել, շարունակել աշխատել և գոլեր խփել: Այո, ես հարգում եմ Մեսսիին, սակայն մենք ոչ թե ընկերներ ենք, այլ գործընկերներ»,- նշել է Ռոնալդուն:
Այն հարցին, թե արդյո՞ք Քրիշտիանոն կցանկանար հանդես գալ Մեսսիի հետ, պորտուգալացին պատասխանել է, որ դա միայն այն դեպքում, եթե Լեոն տեղափոխվեր Մադրիդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա