Գ. Սողոմոնյան. Դպրոցներում տետրեր պարտադրելու իրավունք ոչ մեկ չունի, ոչ էլ թատրոնի կամ կինոյի տոմս պարտադրելու

Հեղինակ` Բագրատ Մովսեսյան

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում նոյեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հանդիպում անցկացրեց Երևանի թիվ 41, թիվ 20, թիվ 10 և թիվ 72 դպրոցների տնօրենների, մանկավարժական անձնակազմի և ծնողների հետ: Հանդիպման ժամանակ, որն անցավ բավականին լարված մթնոլորտում, քննարկվել են մի շարք հիմնահարցեր, մասնավորապես` աշխատանքային տետրերի, ուսուցիչների` մարտի 8-ի և մասնագիտական տոնի կապակցությամբ նվերների, էքսկուրսիաների, դասարանների, դպրոցին կից բակերի մաքրության և այլնի վերաբերյալ:
Այս
և այլ հարցերի վերաբերյալ Գայանե Սողոմոնյանը պարզաբանում տվեց  panorama.am-ին:

-        - Թեև վերջերս ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարվել է, որ աշխատանքային տետրերի օգտագործումը հանրակրթական գործընթացում պարտադիր չէ, այնուամենայնիվ` տետրերի համար գումարները հավաքագրվել են բոլոր աշակերտներից, իսկ ով չի կարողացել ձեռք բերել կամ կորցրել է, գնում են գրախանութներից: Այդ տետրերն, ի վերջո, պե՞տք են, թե` ոչ:

-Որքանով որ ուսուցիչների կարծիքները գիտենք, այս տետրերը լրացնում են գրքերին և դա հեշտացնում է ուսուցչի աշխատանքը: Հիմա դպրոցներում աշխատում են թեստային համակարգով, և այս պատրաստ վիճակն ապահովում է արդյունավետությունը` 45-րոպեանոց դասաժամի ընթացքում արդեն 5 րոպեանոց աշխատանք է կատարվում պատրաստի թեստի վրա: Սա է խնդիրը: Ծնողները` ընդհանուր առմամբ` համաձայնվել են ուսուցիչների հետ: Չեմ կարող ասել հակառակ որևէ մի դեպքի մասին` որևէ դասարանի կամ դպրոցի հետ կապվածԲայց, տետրերը ձեռք բերել որևէ մեկը պարտադրելու իրավունք չունի:

-Եթե նման պարտադրանք չկա, ապա ինչու՞ են աշակերտներից տետրերի համար գումարներ հավաքագրվում: Եթե խոսքը գնում է «ստվերային» դրմահավաքի մասին, ապա այս դեպքում ի՞նչ անեն ծնողներն ու ուսուցիչները:

-Թող չհավաքենԵթե ծնողը ցանկանում է, որ երեխան աշխատի այդ տետրով, և ուսուցչի հետ համաձայնության են գալիս, որ տետրով աշխատանքն արդյունավետ է, դա իրենց խնդիրն է, բայց եթե պետք չէ, թող չհավաքեն:

-Իսկ  տետրերի համար գումար չհավաքելու պարագայում քաղաքապետարանի կողմից ուսուցիչները կամ տնօրենները չե՞ն պատժվելու

-Ոչ, նման բան չի կարող լինել: Իրենք են որոշում` ծնողի համաձայնությամբԵթե ծնողը չի ցանկանում, որ այդ տետրերն գործադրվեն, ոչ ոք չի կարող իրեն պարտադրի:

-Անդրադառնանք ուսուցիչների աշխատաժամերի հարցին: Մայրաքաղաքի ուսուցիչների համար անհասկանալի է, թե ինչու՞ է քաղաքապետարանը սահմանել նրանց աշխատանքային օրը մինչև ժամը 16:00-ն, այն դեպքում, որ նրանց աշխատավարձը դրույքային է և ըստ  դասաժամերի:

-Որևէ դպրոցի տնօրեն իրավունք չունի պարտադրելու ուսուցչին մնալ մինչև 16-ը: Ուսուցիչն ունի պարտավորություններ, աշխատանք, որը կարող է իրականացնել տասը րոպեում, կամ մի քանի ժամի ընթացքում: Թող ուսուցիչն իր ժամանակը կարգավորի` ըստ իր աշխատանքային պլանի և չափորոշիչների: Ինքն է իր առջև հանձնարարություն դնում, ոչ թե քաղաքապետարանը: Այսինքն, այս աշխատանքը մի օր կարող է լինել շատ կարճ, մյուս օրը` հակառակը, բայց ինքն է տնօրինում օրվա ռեժիմը: Բայց նա պարտավոր է կատարել իր պարտավորությունները լիարժեք, կատարել ծրագրի պահանջը, օպտիմալ օգտագործել ժամանակահատվածը և չունենալ ոչ միայն ուսումնական պլանի թերակատարումներ, այլ նաև` գերակատարումներ:

(Ի դեպ, հարցազրույցի օրն իմացանք, որ երևանյան դպրոցներից մեկում մանկավարժների հետ աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարաձգման ժամանակ փաստաթղթի մեջ կրկին ֆիքսվել է աշխատանքային ժամը` 8:30-ից 15:30-ը այն դեպքում, որ աշխատավարձը հաշվառվում է ըստ դասաժամերի):

- Նոյեմբերի 1-ի քննարկման ժամանակ խոսք գնած դասարանների և դպրոցին կից բակերի մաքրության մասին: Դուք առաջարկեցիք, որ աշակերտները մասնակցեն այդ տարածքների մաքրման աշխատանքներին, միաժամանակ և նշում եք, որ դրա համար կան հավաքարարներ և այդ նպատակով որևէ դրամահավաք ևս անթույլատրելի է: Այս դեպքում` ինչի՞ պետք է հավաքարարի գործն անի աշակերտը:

- Դա պարտավորվածություն չէ: Դա դաստիարակչական նշանակություն ունի: Բայց հավաքարարն աշխատավարձ է ստանում, և դա իմ խնդիրը չէ, թե որքան: Հավաքարարներից յուրաքանչյուրն ունի իր վրա ամրագրված տարածք, ոչ միայն դպրոցի ներսը, այլ նաև` բակային: Իսկ ինչ վերաբերվում է աշակերտներին, ապա նրանց ներգրավվելն ունի զուտ դաստիարակչական բնույթ, որ թափթփված թղթերը հավաքի, և տուն գնա: Ամեն անգամ, երբ գետնից թուղթ բարձրացնի, դա նրան կստիպի մյուս անգամ այդ թուղթը գետին չգցել:

- Խոսվում էր այն մասին, թե քաղաքապետարանը որոշել է արգելել քաղաքից դուրս էքսկուրսիաները: Դուք հաստատեցիք այս տեղեկատվությունը քննարկման ժամանակ, իսկ ծնողների մի մասը դեմ արտահայտվեց նման նախաձեռնությանը, նշելով, որ այդ դեպքում հնարավոր չէ լինելու համախմբել համադասարանցիներին, հաղոդել ընկերական մթնոլորտ: Այս պահի դրությամբ ի՞նչ կարծիք ունեք, արդյոք պե՞տք է արգելվեն էքսկուրսիաները, թե` ոչ:

- Թույլատրվում են այն էքսկուրսիաները, որոնք բովանդակային են, լրացնում են ուսումնական գործընթացը, կամ որոնք կոնկրետ օրինակելի դաս են: Բնական է, որ ուսուցիչը չի կարող մի քանի դասաժամի ընթացքում ներկայացնել այն ամենը, ինչ կտա էքսկուրսիան: Այդ դեպքում ես ողջունում եմ էքսկուրիսաները: Մենք զգուշանում ենք միայն մի քանի գործոններից` երեխաների ճանապարհային անվտանգությունից, դրամահավաքությունից, որը չափերն անցնում է: Սովորաբար հայկական միջավայրում էքսկուրսիաներն ավարտվում են ուտել-խմելով, և «սնվելու գաղափարը» շատ ավելի է ճոխացվում, քան էքսկուրսիաների բուն նպատակը: Ստացվում է այնպես, որ դասարաններում, իսկ դասարաններն այսօր մեծ են` շուրջ 30-35 աշակերտ, հնարավոր չէ, որ չլինեն ծնողներ, որոնք ի վիճակի չեն և տրանսպորտի, և ուտելիքի գումարներ տան: Եվ այստեղ առաջանում է դժգոհություն, անհամաձայնություն, արդեն` բողոք: Դրա մասին է խոսքը: Կարելի է էքսկուրսիան կամակերպել գրագետ և համակարգված, սահմանվի գումարի շեմ, որը մատչելի լինի բոլորի համար: Թող 500 դրամ հավաքեն` բուտերբրոդ ուտեն, ոչ թե խորոված, քանի որ իմաստը ոչ թե խորոված ուտելու գնալն է, այլ օրինակ` Օշական գնալ, Տառերի պուրակում լինել: Էքսկուրսիաների մեծ մասն այսօր աղավաղված է:

- Վերադառնանք դպրոցներում դրամահավաքի մասին խոսակցություններին: Այնպես է պատահում, որ տարբեր բարեգործական ակցիաների շրջանակներ ներառվում են նաև դպրոցներ, բնական է, նաև` աշակերտներ: Գումարներ են հավաքվում այս կամ այն նախարարության կողմից նախաձեռնության համար, օրինակ`գումարներ են գանձվել Մշակույթի նախարարության կողմից թողարկված նամականիշների համար, թատերական ներկայացումների տոմսեր են վաճառվում, կինոների, նույնիսկ` ամսագրերի կամ թերթերի: Ի՞նչ պետք է անի այս դեպքում ծնողը:

- Ես դեմ եմ, որ որևէ մեկն աշակերտներին ներառի նման գործընթացների մեջ: Բարեգործությունն ինքը հայտարարվում է: Ինչ վերաբերվում է տոմսերին, Երևանի քաղաքապետարանն արգելել է որևէ տոմսի վաճառք, ով ուզում է լինի: Եթե դա վճարովի է, ուրեմն դա արգելված է: Եթե ես իմանամ, որ որևէ մի դպրոցում կա նման բան, այդ դպրոցի տնօրենը կպատժվի: Կա քաղաքապետի հանձնարարական, իսկ սա` դպրոցի տնօրենի կողմից կարգապահական խախտում է և պաշտոնի չարաշահում: Նորից եմ շեշտում` որևէ նախարարությունից կամ թատրոնից որևէ տոմսի վաճառք խստիվ արգելված է: Մենք անում ենք մշակութային ծրագիր, և աշակերտների մեծ թիվ է ներառված այս ծրագրում:

- Իսկ ի՞նչ անի ուսուցիչը կամ դպրոցի տնօրենը, եթե տոմսերի վաճառքը կամ դրամի հետ կապված որևէ ակցիա հանձնարարվում է նախարարությունների մակարդակով: Փաստացի` նրանք հայտնվում են երկիմաստ իրավիճակում` կա հանձնարարական և կա արգելք:

- Ես չեմ հավատում, որ նախարարությունները պարտադրեն` իմանալով, որ կա քաղաքապետի նման որոշում: Երկու կողմերն էլ պետության լուրջ կառույցներ են և նրանց մեջ կա լուրջ աշխատանքային ոճ: Նման բան մինչ այսօր չի արձանագրվել, չի եղել: Լինում են դեպքեր, երբ որ երեխաներն են գնում: Մենք դա ողջունում ենք: Բայց ոչ թե լինի խմբակային. հավաքվեն դասարանով, սակայն ոչ բոլորը կարողանան գնան, քանի որ գումար չունեն տրանսպորտի, մի խաչապուրի կամ որևէ մի այլ ուտելիքի համար: Ստացվում է, որ երեխան կրկին դուրս մղվեց: Դրա համար` դա պետք է արվի այնքան գեղեցիկ, այնքան նուրբ: Ընկերն ընկերոջ կողքին չպիտի ցույց տա իր սոցիալական վիճակը, և բոլորը պետք է նույն դաշտում հավասար լինեն:

- Եվ վերջին հարցը: Մարտի 8, Ապրիլի 7, Ուսուցչի տոն: Այդ օրը շատ դպրոցներում արգելված է որևէ մի ծաղիկ նվիրել ուսուցչին, բայց ոչ` համադասարանցիներին: Ո՞րքանով է դա արդարացի:

- Իրոք, ես չեմ ուզում, որ մենք ընկնենք ծայրահեղությունների մեջ: Մենք դրա նպատակը չենք էլ ունեցել: Խոսքը վերաբերվում էր այն հազարների` 5-7 հազարների մասին: Չէ, որ այսօր գեղեցիկ ճաշակով ծաղկեփունջի միջին գինը 3-4 հազար դրամ է: Իսկ եթե մենք բաժանում ենք այդ գումարը դասարանի աշակերտների թվի վրա, ստացվում է 200-300 դրամ, դա գումար չէ:

- Իսկ եթե այդ դեպքում էլ քաղաքապետարանի թեժ գծով զանգահարեն և բողոքեն, որ դպրոցում դրամահավա՞ք է:

- Չի թվում, որ ուսուցչի ծաղիկի համար ծաղիկ գնելու նպատակով 200-300 դրամի հավաքագրման պատճառով որևէ մի ծնող զանգահարի: Ուսուցչի տոնի համար մանկավարժին ծաղիկներ նվիրելը, չեմ կարծում, որ պետք է դառնա քննարկման առարկա: Եթե նման զանգ լինի, ես ծնողին կհարցնեմ «Իսկ դու քո ուսուցչին ծաղկեփունջ չե՞ս նվիրել»: Ես դա կասեմ: Բայց արգելքը վերաբերվում է այն նվերներին, որ հաճախ դասղեկը պայմանավորվում է ուսուցիչների հետ, թե ծնողները ինչ բերեն նրան` գումար, թե նվեր: Խոսքը վերաբերվում է նման նեգատիվ երևույթների, ոչ թե նրան, որ երեխան ուրախացած վազում է դեպի ուսուցիչը: Ես դրա մասին չեմ խոսում, ես ինքնս ուսուցիչ եմ, ունեցել եմ այս պահերը և հիշում եմ մեծ սիրով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}