Վթարի ենթարկված զինծառայողներից երկուսը դեռ վերակենդանացման բաժանմունքում են
Քարվաճառի տարածքում նոյեմբերի 1-ին հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով վիրավոր զինծառայողներն ապաքինվում են:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյանը և շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյանը դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին, ժամը 21.59-ին Վարդենիս–Քարվաճառ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին ՀՀ զինված ուժերին պատկանող բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը: Ավտովթարի հետևանքով 4 չինծառայող մահացել է, 15-ը` վիրավորվել:
Նախորդող հրապարակում`
Բժիշկ. Քարվաճառի շրջանում տեղի ունեցած ավտովթարի պատճառով տուժած 15 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան