Լոռու մարզպետ. Կան դպրոցներ, որտեղ հաճախ ուսուցիչների թիվը գերազանցում է աշակերտների թվին
Լոռու մարզի Քարաձոր գյուղը փոքր համայնք է, այստեղ մեծ չափերի է հասնում արտագաղթը: Դպրոցն ընդամենը երկու տարի առաջ է շահագործման հանձնվել: Այն հիմնանորոգվել է քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ: Դպրոցն ընդամենը 36 աշակերտ ունի: Առաջին դասարան հաճախողներ այս տարի չեն եղել:
Լոռու մարզպետ արթուր Նալբանդյանն օրերս եղել է այս համայնքում, ծանոթացել ուսուցիչներին հուզող հարցերին: Բարձրացվող հարցերը սոցիալական բնույթի էին: Աշակերտների թիվը բավարար չէ, իսկ դպրոցներն, ինչպես հայտնի է, ֆինանսավորվում են աշակերտ-թվով: Շենքի պահպանման համար հատկացվող ողջ գումարը ծախսվում է ուսուցիչներին աշխատավարձ վճարելու համար, այլապես պետությունը ստիպված կլինի կրճատումներ կատարել:
«Կան դպրոցներ, որտեղ հաճախ ուսուցիչների թիվը գերազանցում է աշակերտների թվին: Պարտադրված կրճատումների չենք գնում միայն այն պատճառով, որպեսզի չսրենք սոցիալական վիճակը: Այդուհանդերձ 2014-2015 թվականներին կառավարությունը ստիպված կլինի դիմել ոչ միայն դպրոցների, այլև համայնքների օպտիմալացման տարբերակին»,-մարզպետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, ասել է Ա. Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան