Թուրքիան պահանջում է «Լուվրից»` վերադարձնել «գողացված» արվեստի գործերը
Լուվրի նորաբաց ցուցասրահը, որը նվիրված է իսլամական արվեստին, հայտնվել է սկանդալի կենտրոնում: Բողոքները եկել են Թուրքիայի իշխանությունների կողմից, ովքեր պահանջում են, որպեսզի Փարիզի թանգարանը վերադարձնի «գողացված» արվեստի գործերը։ Այս մասին է հաղորդում «Իտար-Տասս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, խոսքն Օսմանյան կայսրության դարաշրջանի կերամիկական իրերի մասին է։ Մի ժամանակ այդ իրերեը զարդարել են թուրք սուլթաններ Սելիմ II-ի, Մուրադ III-ի դամբարանները, սուլթան Մահմուդ I-ի գրադարանը, ինչպես նաև Փիյալե Փաշայի մզկիթը, որը գտնվել է Ստամբուլում։ Սակայն Թուրքիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչների խոսքերով՝ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին արվեստի գործերն «անօրինական ճանապարհով դուրս են բերվել երկրի սահմաններից»։
Հատկանշական է, որ Լուվրը թուրքական իշխանությունների կողմից պաշտոնական դիմում դեռևս չի ստացել։ Թանգարանի ղեկավարության խոսքերով՝ իսլամական արվեստի հավաքածուն ձևավորվել է միջազգային նորմերին համաձայն` հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 1970թ.-ի Մշակութային արժեքների պահպանման կոնվենցիան։
Փաստաթղթում նշված է, որ մինչև այդ ամսաթիվն արվեստի գործերի հետ կատարված գործընթացները չունեն հետադարձ ուժ։ Իսկ ինչը վերաբերվում է կերամիկական նմուշներին, ապա դրանք իսկապես հայտնվել են Ֆրանսիայում նախանցած դարի վերջին։
«Դրանց գնման կամ նվիրատվության գործընթացը կատարվել է այն դարաշրջանում գործած կանոնների համաձայն»,- նշել է Լուվրի ղեկավարությունը: Այս պարագայում իրերի` Թուրքիային վերադարձման հարցը ֆրանսիական կողմի տեսանկյունից «բացառվում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում