Է. Միլիի. Ադրբեջանում մարդիկ ապրում են վախի մթնոլորտում
«Independent» պարբերականը տպագրել է բլոգեր Էմին Միլիի նամակն ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Որպես նախկին խղճի բանտարկյալ, ես ուրախ եմ, որ Ադբեջանում տեղի է ունենալու ՄԱԿ-ի Ինտերնետ կառավարման ֆորումը, քանի որ խոսքի ազատությունը նման ֆորումի ժամանակ հիմնական թեման է լինելու, և ես օգտվելով այս հնարավորությունից դիմում եմ Ձեզ:
Ճիշտ է, որ Ադրբեջանում մարդիկ կարող են ազատ օգտագործել ինտերնետը, սակայն փաստն այն է, որ նրանց կարող են դաժանորեն պատժի ենթարկվել նման բան անելու համար: Մենք ունենք մի շարք զեկույցներ այն մասին, որ կառավարությունը վերահսկում է ինտերնետն՝ առանց նախազգուշացնելու անհատին կամ էլ մատակարարին: Այսօր մեր քաղաքացիներից շատերը չեն համարձակվում ձեր քաղաքականության դեմ նույնիսկ առնցանց խոսել: Դուք հաջողությամբ կարողացել եք նրանց լռեցնել:
Ադրբեջանում մարդիկ ապրում են վախի մթնոլորտում: Մենք վախենում ենք մեր կյանքի համար, մենք վախենում ենք մեր ազգականների համար: Մենք ամեն անգամ վախենում ենք, երբ մեր մտերիմներից ինչ-որ մեկը համարձակում է Ձեզ հետ չհամաձայնվել»,-նշված է նամակում:
«Եվրախորհրդարանի կողմից հրապարակված քաղբանտրակյալների զեկույցի համաձայն, այսօր Ադրբեջանում ավելի քան 80 քաղբանտարկյալ կա: Ադրբեջանին անհրաժեշտ է անհապաղ, իրական և խորը բարեփոխումներ: Մենք պետք է մեր հասարակության վախի զգացումը ձևափոխենք` դարձնելով հասարակություն, որին ընձեռվում է հնարավորություններ:
Ադրբեջանում ինտերնետը ազատ չէ և ակնհայտ է, որ այն նաև ազատ չէ վախի մթնոլորտի պատճառով: Այսօր մեր վախի հիմնական աղբյուրը ձեր իշխանությունն է, իսկ դրա ազդեցությունը համատարած է, հետևանքները` վնասակար:
Ինտերնետը վերահսկելով և վախ տարածելով, աշխարհի բռնապետերին իշխանությունը պահելու գործում չի օգնի: Վերջապես ես գիտակցում եմ, որ Դուք կարհամարհեք իմ նամակը: Սակայն դա իմ քաղաքացիական պարտքն է Ձեզ հիշեցնել այս ամենի մասին»,-գրում է Միլիին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան