Աբիդալ. «Իմ առաջնահերթությունն ընտանիքս է ու առողջությունս»
«Բարսելոնի» պաշտպան Էրիկ Աբիդալը խոսել է լյարդի փոխպատվաստումից հետո իր վերականգնման գործընթացի մասին: Հիշեցնենք, որ ֆրանսիացի վետերանը կես տարի առաջ վիրահատվեց ուռուցքի պատճառով, իսկ հիմա ֆիզիոթերապևտի հետ միասին աշխատում է` ֆիզիկական վիճակը բարելավելու համար, որպեսզի կրկին վերադառնա խաղադաշտ: Այս մասին հայտնում է AS-ը:
«Իմ նպատակը հիմա ֆուտբոլ խաղալը չէ: Նախ պետք է տեսնել, թե ինչպես կկարողանամ վերականգնվել, ինչի ունակ կլինեմ: Այս պահին իմ առաջնահերթությունն ընտանիքս է ու առողջությունս»,- հայտարարել է Աբիդալը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում