Հարցազրույցներ 18:14 06/11/2012

Ալեքսանդր Մարկարով. Սպասել, որ կայացվելու է այնպիսի որոշում, որ ակնկալում է Հայ Դատի հանձնախումբը, քիչ հավանական է

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների և ԱՄՆ Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունների թեկնածուներ Բարաք Օբամայի կամ Միթ Ռոմնիի ընտրվելու պարագայում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությունների շուրջ Panorama.am-ի զրույցը ԵՊՀ-ի միջազգային համագործակցության վարչության պետ, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ:

-ԱՄՆ նախագահի փոփոխությունն ի՞նչ ազդեցություն կունենա ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա:
-Եթե ընդհանուր առմամբ դիտարկելու լինենք, թե որքանով է փոխվում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, ապա կարելի է առանձնացնել երկու ասպեկտ. առաջինը վերաբերում է ռազմավարական բնույթ ունեցող խնդիրներին, մյուսը` մարտավարական բնույթի խնդիրներն են, այսինքն ինչպե՞ս հասնել այն նպատակներին, որոնք դրվում են Միացյալ Նահանգների կողմից: Անկախ նրանից, թե ԱՄՆ նախագահի պաշտոնում Հանրապետական, թե Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է, ԱՄՆ ռազմավարական նպատակները նույն են, սակայն մարտավարական խնդիրներում կարող է լինել որոշակի առանձնահատկություն և գերակա ուղղություններում ի հայտ գալ որոշակի տարբերություններ:

-Այդ պարագայում ԱՄՆ արտաքին քաղաքական հարցերում որո՞նք են նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի մոտեցումների տարբերությունները:
-Կարող ենք անմիջապետ առանձնացնել Ռոմնիի և Օբամայի մոտեցումների միջև տարբերությունը հատկապես Միջին Արևելքի խնդիրների առումով, այդ թվում նաև Իրանի խնդրի շրջանակներում: Ռոմնին, կարծես թե, ավելի հակված է իրանյան խնդրի ռազմական լուծմանն այն պարագայում, երբ Օբամայի վարչակազմը չի կորցրել հույսերը` կապված բանակցային գործընթացի հետ: Այսինքն՝ այս օրինակով տեսնում ենք, որ խնդիրը նույնն է` Իրանի միջուկային ծրագիրը, սակայն լուծման եղանակները, որ առաջարկում են նախագահի երկու թեկնածուները, իրենց մեջ պարունակում են որոշակի տարբերություններ: Նրանց մոտեցումների տարբերությունները կարելի է նկատել նաև այլ արտաքին քաղաքական հարցերում: Օրինակ, Ռոմնին հայտարարել է, որ մինչ օրս իրենց հիմնական աշխարհաքաղաքական թշնամին մնում է Ռուսաստանը, իսկ այդ մոտեցումը հակասում է Օբամայի կողմից հռչակված «վերաբեռնավորման» քաղաքականությանը: Այսինքն հիմնական սկզբունքը կայանում է նրանում, որ Միացյալ Նահանգները ունի իր հավերժ, մշտական շահերն ու հետաքրքրությունները, սակայն խնդիրը նրանում է, թե ինչպե՞ս հասնել այդ շահերի և նպատակների իրականացմանը:

-Կախված նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուի հաղթանակից` ԱՄՆ քաղաքականության մեջ ինչ հավանական փոփոխություններ է սպասվում մի կողմից Հարավային Կովկասի, մյուս կողմից Հայաստանի հետ հարաբերություններում և հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում:
-Վերջին շրջանում Միացյալ Նահանգների քաղաքական ակտիվությունը տարածաշրջանում նահանջ է արձանագրել, մասնավորապես խոսքս վերաբերվում է Վրաստանին հատկացվող օժանդակությանը: Առկա են որոշ ենթադրություններ, որ ԱՄՆ-ն վերջին շրջանում ավելի քիչ հետաքրքրություն է ցուցաբերում Հարավային Կովկասում, մասնավորապես Վրաստանում: Սակայն ընդհանուր առմամբ լինելով համաշխարհային դերակատար` ԱՄՆ-ն ունի իր հետաքրքրությունները այս տարածաշրջանում, ավելի լայն` Աֆղանստանից մինչև Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներ, ուստի տարածաշրջանի պետությունները հետաքրքրում են Միացյալ Նահանգներին. Ադրբեջանը` որպես տրանզիտային երկիր, Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ` որպես Իրանին հարևան պետություններ: Տարածաշրջանային մյուս խնդիրների, մասնավորապես Հվ. Օսեթայի ու Աբխազիայի խնդրի առումով, և՛ Օբամայի, և՛ Ռոմնի մոտեցումները չեն տարբերվում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Միացյալ Նահանգները շարունակելու է հանդես գալ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այսինքն՝ ԱՄՆ նախագահի փոփոխությունից հետո Հարավային Կովկասում և հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրում Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ սկզբունքային փոփոխություններ դժվար թե տեղի ունենան, սակայն մարտավարական առումով որոշակի փոփոխություններ կարող են ի հայտ գալ:

-Ինչպիսի՞ մարտավարական փոփոխություններ են ակնկալվում:
-Խնդիրն այն է, թե որքանո՞վ Միացյալ Նահանգները կկարողանա ավելի ակտիվորեն ներգրավել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում և արդյո՞ք ՌԴ-ն կշարունակի պրոցեսում «առաջին ջութակի» դեր կատարել:
Վրաստանի պարագայում խնդիրը նրանում է, թե որքանո՞վ Միացյալ Նահանգները չեն խոչընդոտի երկկողմանի ձևաչափով Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը` հաշվի առնելով Իվանիշվիլիի կողմից Աբաշիձեի նշանակումը որպես Ռուսաստանում Վրաստանի հատուկ ներկայացուցիչ, թե՞ նրանք ուղղակի մասնակցություն կունենան դրանում:

Ինչ վերաբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, ապա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը արդեն իսկ հայտարարել է, որ կարևորում է երկկողմ ինտենսիվ տնտեսական համագործակցության անհրաժեշտությունը:

-Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հանդես էր եկել հայտարարությամբ`կոչ անելով ամերիկայությանը նախագահական ընտրություններում չսատարել ո՛չ Բ. Օբամային և ո՛չ էլ Մ. Ռոմնիին, որը հիմնավորվում է նախագահի թեկնածուների կողմից հայությանը հուզող խնդիրներին անհաղորդ լինելու և խոստումները չկատարելու փաստով: Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ նախագահի թեկնածուների կողմից Հայոց ցեղասպանության խնդրին այս ընտրապայքարում չանդրադառնալու և ամերիկահայերի աջակցությանը չդիմելու իրողությունը:
-Օբաման իր նախորդ ընտրարշավի ժամանակ հայտարարել էր, որ ինքը հանդես է գալու որպես թեկնածու, ով օժանդակելու է այդ հարցի դրական լուծմանը: Սակայն ակնկալիքները չարդարացան: Բայց սպասել, որ կայացվելու է այնպիսի որոշում, որ ակնկալում է Հայ Դատի հանձնախումբը, քիչ հավանական է: Հաշվի առնելով Թուրքիա-ԱՄՆ փոխհարաբերությունները և Թուրքիայի՝ Միջին արևելքում ունեցած դերակատարությունը, դժվար է կանխատեսել, որ ԱՄՆ-ն այնպիսի քայլի կգնա, ինչը հաշվի չի առնի Թուրքիայի շահերը:

Այս առումով Թուրքիան հանդես է գալիս որպես կարևոր գործընկեր Միացյալ Նահանգների համար, և Միացյալ Նահանգները, հաշվարկելով իրենց հետագա քայլերը, նպատակահարմար չեն գտնելու կայացնել համապատասխան որոշում: Այս իրողությունից ելնելով է գուցե պայմանավորված Հայոց ցեղասպանության ընդունման հետ կապված ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների այդ դիրքորոշումը կամ դիրքորոշման բացակայությունը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}