Հովիկ Աբրահամյանը «վիրավորել է» չեխերին
«Հրապարակը» գրում է, որ Չեխիայի Սենատի նախագահ Մ. Շտիխի հետ հանդիպման ժամանակ ելույթի իր խոսքում Հովիկ Աբրահամյանը երկու անգամ «Չեխիայի» փոխարեն ասել է՝ «Չեխոսլովակիա», ինչը վիրավորել է չեխերին. երկու անգամ էլ նրանք ընդհատել են ՀՀ ԱԺ նախագահին և ուղղել՝ ոչ թե Չեխոսլովակիա, այլ՝ Չեխիա։ Սլովակիան այլ պետություն է։ Իսկ Չեխոսլովակիան ընդհանրապես այլևս գոյություն չունի։ «Բայց դե, Հովիկ Աբրահամյանը հին մարդ է, և նրա հիշողության մեջ նախորդ՝ խորհրդային դարաշրջանում գոյություն ունեցած Չեխոսլովակիա պետությունն է դեռ կենդանի»,- մեկնաբանում է թերթը։