Իրանում դոլարի թանկացման պատճառով 65 տոկոսով թանկացել են ինքնաթիռի տոմսերը
Իրանում դոլարի թանկացման պատճառով 65 տոկոսով թանկացել են ինքնաթիռի տոմսերը:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ ավիաընկերությունների միության նախագահ Սեյյեդ Աբդոլռեզա Մուսավին:
Աբդոլռեզա Մուսավին տեղեկացրել է, որ ինքնաթիռի տոմսերը պետք է բարձրանային 100 տոկոսով, սակայն Իրանի ավիացիոն կազմակերպության բարձրագույն խորհուրդը ստիպված է եղել բարձրացնել միջինացված 65 տոկոսով:
«Արտարժույթի կտրուկ թանկացման պատճառով իրանական ավիաընկերությունները ստիպված բարձրացրել են տոմսերի արժեքը. Արտարժույթի տատանման պատճառով այդ ընկերություններն ավելի քան 1,5 միլիարդ թումանի վնաս են կրել»,-նշել է ԻԻՀ ավիաընկերությունների միության նախագահը:
Նշենք, որ արդեն շուրջ մեկ ամիս է, որ Իրանի արտարժույթի շուկայում տեղի են ունենում կտրուկ տատանումներ: Եթե օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Իրանում մեկ ԱՄՆ դոլարն արժեր 1900-2100 թուման, ապա ներկայում տարադրամի վաճառքի կետերում այն տատանվում է 3000-4000-ի սահմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա