ՀԱԿ-ի ներսում նոր կոնֆլիկտ է սպասվում
«Իրավունը» «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ ԼՏՊ-ի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպմանը հետևած ոգևորությունը, որը պայմանավորված էր ակնարկով, թե ԼՏՊ-ն անպայման առաջադրվում է, այժմ փոխարինելու է եկել հիասթափությունը։ Բանն այն է, որ ՀԱԿ առաջնորդը իր հավատարիմ կադրերի՝ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի միջոցով ուղերձ է հասցրել, թե մի քիչ էլ համբերեք, քանի որ հնարավոր է, որ Վարդան Օսկանյանի թեկնածությունը պաշտպանելու անհրաժեշտություն լինի, քանի որ այդպիսին է ամերիկյան «շեֆերի» ցանկությունը։ Դա, բնականաբար, միանգամից հանգեցրեց անկումային տրամադրությունների, ինչը, թերևս, առաջիկայում կարտացոլվի ՀԱԿ-ի ներսում վերսկսվող կոնֆլիկտով»: