Որոշ բուժհաստատություններում վիրահատության գները բարձրացել են
Ըստ «Ժողովուրդ»-ի` Երևանի որոշ բուժհաստատություններում, այդ թվում նաև` 3-րդ կլինիկական հիվանդանոցում, վիրահատությունների գները բարձրացել են։
Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է նշված հիվանդանոց, որտեղից հերթապահ բուժքույրը հաստատել է այն. «Այո, նոյեմբերի 1-ից գնային փոփոխություններ կան։ Որոշ վիրահատությունների գները բարձրացել են։ Հիվանդանոցի պատին փակցված է գնացուցակը, և դրանք որոշում է ՀՀ առողջապահության նախարարությունը»։
Իսկ ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը պարզաբանել է. «Պլաստիկ վիրահատությունների գները ՀՀ ԱՆ-ն չի սահմանում, դրանք սահմանվում են բուժհաստատությունների կողմից։ Լավագույն դեպքում նախարարությունը հաշվում է որևէ վիրահատության ինքնարժեք, և դրա շուրջ նախարարի հրամանով սահմանվում է ներքին, ստորին և վերին շեմ, այսինքն՝ դրանից ցածր չենք կարող դնել, որպեսզի ապահովվի որակը, և բարձր չենք կարող՝ հաշվի առնելով ժողովրդի տնտեսական վիճակը»։
«Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու են վիրահատությունների գները բարձրացել»,–մեկնաբանում է թերթը։