«Կոմերսանտ». Թուրքիան և Կիպրոսը գազային պատերազմ են սկսում
Թուրքիան և Կիպրոսը գազային պատերազմ են սկսում: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Թուրքիան մտադիր է չեղյալ հայտարարել այն միջազգային ընկերությունների հետ կնքված պայմանագրերը, ովքեր Կիպրոսի հունական հատվածում հորոտման աշխատանքներ են իրականացնելու:
«Այն ընկերությունները, որոնք կհամագործակցեն հունա-կիպրական վարչակազմի հետ, հետագայում Թուրքիայի էներգետիկ ծրագրից դուրս կմղվեն»,-նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Համաձայն մրցույթի արդյունքների, Կիպրոսի ափամերձ տարածքներում հորոտման աշխատանքներ կարող են իրականացնել մի շարք ընկերություններ, այդ թվում ռուսական «Նովատէկ»-ը, իտալական «Էնին», ֆրանսիական «Տոտալ»-ը:
Իսկ Կիպրոսի ԱԳՆ-ն Թուրքիայի կողմից նման պահանջը համարում է միջազգային իրավունքի հակասող հայտարարություն:
Նշենք որ 1974 թ-ին Թուրքիա-Կիպրոս հարաբերությունները վատթարացել են այն պատճառով, որ Թուրքիան օկուպացրել է Կիպրոսի հյուսիսարևելյան մասը և այնտեղ հռչակել, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որին մինչև օրս, բացի Թուրքիայից, ոչ մի երկիր չի ճանաչել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա