«Օբամնի». Թնջուկի լուծումը՝ վաղը

Հեղինակ` Արմեն Մինասյան

Նևադայի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մուտքի մոտ դրված ծանուցումը հայտնում է, որ մեդիա ու PR ոլորտի փորձագետ Դեվիդ Ռայթը երեքշաբաթյա դասընթաց կանցկացնի՝ «Ինչո՞ւ «Օբամնին» հաղթեց» թեմայով:

«Օբամնին» ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների ազգանունների կրճատ կապակցումն է՝ «Օբամա+Ռոմնի»:

Ըստ երևույթին, դասախոսն ուսանողների հետ կփորձի հետընտրական շրջանում վերլուծել ու հասկանալ, թե ինչու այդպիսի ելք ունեցան ԱՄՆ նախագահի հերթական ընտրությունները, որոնք քաղաքական բոլոր վերլուծաբաններն աննախադեպ են որակում:

Տասնյակ փորձագետների հետ շփումներիս արդյունքում այդպես էլ չէի հասկանում, թե ինչումն է ընտրությունների աննախադեպությունը, բացի այն, որ նահանգներից մի քանիսը համարվում են տատանվող: Այս հարցի լավագույն պատասխանը ես ստացա Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Էրիկ Հերցիկից: Վերջինիս պնդմամբ, 8 տոկոսանոց գործազրկություն ունեցող ԱՄՆ գործող նախագահներից ոչ ոք չի վերընտրվել: Միակ բացառությունը եղել է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, ով կառավարել է «Մեծ ճգնաժամի» տարիներին: Եվ այսօր Բարաք Օբաման լրիվ հնարավորություններն ունի կրկնելու նրա այդ ձեռքբերումը: Էրիկ Հերցիկի կարծիքով, ով ի դեպ հանրապետական է, նախագահական ընտրությունները կավարտվեն դեմոկրատ Օբամայի հաղթանակով: Դրա համար նա բազմաթիվ գործոններ վկայակոչեց, որոնց կարելի է անդրադառնալ ամերիկյան ընտրական համակարգը պատկերացնելուց հետո միայն:

Ընտրում են ընտրիչները

ԱՄՆ-ն թերևս միակ երկիրն է, որտեղ պետության ղեկավարին ընտրում են ուղղակի, սակայն՝ միջնորդավորված: Ինչումն է գաղտնիքը: Ամերիկացի փորձագետների հետ ունեցած քննարկումների ընթացքում համակարգի նրբությունները լավագույնս բացատրեց ամերիկյան ֆեդերալիզմի մասնագետ Աքրամ Իլաեսը:
Վերջինիս մեկնաբանմամբ՝ ամերիկյան պետությունը յուրահատուկ կառուցվածք ունի: Այն ըստ էության, պետությունների դաշինք է, որը կազմում են նահանգները: Նրանցից յուրաքանչյուրն օժտված է պետությանը բնորոշ ատրիբուտներով՝ սեփական տարածք, բնակչություն, իշխանություն՝ գործադիր ու օրենսդիր մարմիններով, խորհրդանիշներ և այլն: Նրանց միավորման առանցքում պաշտպանության, արտաքին քաղաքականության և հարակից մի շարք հարցերում ունեցած լիազորությունները դաշնային կառավարությանը պատվիրակելն է:

Ահա այս կառուցվածքն էլ դաշնային իշխանության մարմինների ընտրության հիմքում է: Օրենսդիր մարմնի հարցում խնդիրը բավականին հետաքրքիր լուծում է ստացել: Խորհրդարանը՝ Կոնգրեսը, բաղկացած է երկու մարմնից՝ Սենատ և Ներկայացուցիչների պալատ: Ըստ որում՝ համարվում է, որ Սենատը դա նահանգների հավասար ներկայացուցչություն է ապահովում: Այսինքն՝ յուրաքանչյուր նահանգ, անկախ բնակչության թվից, ունի երկուական սենատոր ընտրելու իրավունք:
Իսկ որպեսզի հասարակության ներկայացվածությունը սրանից չտուժի, Ներկայացուցիչների պալատը կոմպլեկտավորվում է ըստ բնակչության թվի՝ գրեթե հավասար ընտրողների քանակ ունեցող օկրուգներից:

Արդյունքում ապահովվում է հավասարակշռություն՝ խոշոր նահանգները չեն կարող առավելություն ստանալ փոքրերի նկատմամբ, մյուս կողմից էլ բնակչությունը հավասարաչափ ներկայացված է:

Գրեթե նույն սկզբունքն էլ կիրառվում է նախագահի ինստիտուտի դեպքում: Այստեղ, որպեսզի պահպանվի վերոնշյալ հավասարակշռությունը, ամերիկյան պետության հիմնադիրները բավականին հետաքրքիր մոտեցում են որդեգրել: Նրանք ներդրել են ընտրիչների ինստիտուտ, որոնց քանակը յուրաքանչյուր նահանգի դեպքում հավասար է տվյալ նահանգից ընտրված սենատորների ու ներկայացուցիչների գումարին: Այսինքն, եթե որևէ նահանգ իր բնակչության թվի համապատասխան ունի ընդամենը մեկ ներկայացուցիչ խորհրդարանի ստորին պալատում և ևս երկուսը՝ Սենատում, ապա նախագահական ընտրություններին կարող է մասնակցել երեք ընտրիչներով:

Ավանդույթի համաձայն, ԱՄՆ-ում հաղթողը ստանում է ամեն ինչ: Ասել է թե՝ եթե թեկնածուն որևէ նահանգում հարաբերական առավելություն է ստանում իր մրցակցի նկատմամբ, նրա օգտին են քվեարկում այդ նահանգը ներկայացնող բոլոր ընտրիչները: Ուստի, նախագահական ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է հաղթանակ տոնել այնքան նահանգներում, որոնց ընտրիչների գումարային ձայները կլինի բոլոր ընտրիչների կեսից ավելին: Ներկայում նրանց թիվը 538 է, կնշանակի հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է 270 ընտրիչների ձայները:

Փոքրերի մեծ դերը

Թվում է թե ամերիկյան համակարգի պայմաններում փոքր նահանգները կարող է դեր չունենան: Սակայն ավանդույթներն ու համակարգի ճկունությունը հանգեցրել են այն բանին, որ անգամ ամենափոքր նահանգների դերը մեծ նշանակություն ունի ընտրությունների համար:
Պարզվում է, երկու կուսակցությունները՝ հանրապետականները և դեմոկրատները, ավանդաբար հաղթում այս կամ այն նահանգում:

Օրինակ, Տեխասը, որն ունի 38 ընտրիչ, համարվում է հանրապետական նահանգ, իսկ ահա 55 ընտրիչ ունեցող Կալիֆորնիան՝ դեմոկրատական է: Ըստ այդմ երկիրը գրեթե հավասարաչափ բաժանված է երկու կուսակցությունների միջև: Մինչդեռ կան համեմատաբար փոքր նահանգներ, որոնց այստեղ անվանում են տատանվող, որոնց ընտրությունից էլ կախված է նախագահական ընտրությունների արդյունքները:
2012-ի արշավում տատանվող նահանգներ են համարվում Ֆլորիդան, Օհայոն, Վիրջինիան և Նևադան: Պետք է նկատել, որ մեծմասամբ մնացած նահանգների արդյունքները գրեթե հայտնի են, և վաղը ըստ էության ոչ միայն Ամերիկան, այլ ողջ աշխարհը սպասելու է նշված և ևս մի քանի նահանգների ընտրությանը:

Ամերիկայում փոփոխություններ են հասունանում

Վերադառնալով ընտրությունների ելքի վերաբերյալ կանխատեսումներին, պետք է ներկայացնեմ Էրիկ Հերցիկի դիտարկումները: Վերջինիս կարծիքով ամերիկյան քաղաքականությունը գնալով ավելի է բևեռացվում: Նրա պնդմամբ, արդեն այսօր ցենտրիստներ՝ կենտրոնամետներ չկան: Եթե նախկինում մեղմ դեմոկրատներն ու մեղմ հանրապետականները գրեթե նույն պատկերացումներն ունեին, ապա այսօր երկու խոշոր կուսակցությունների մոտեցումները, անգամ՝ մեղմ, խիստ հեռու են միմյանցից: Բանը հասել է անգամ նրան, որ դեմոկրատ Օբաման չի կարողանում համագործակցել խորհրդարանի հանրապետական մեծամասնության հետ:

Քաղաքագետի և ոչ միայն նրա, այլև իմ գրեթե բոլոր զրուցակիցների կարծիքով, այդ բևեռացումն արտացոլվում է նաև հասարակության մեջ: Եվ շարքային ամերիկացիների ընտրությունն արդեն մեծապես կարելի է կանխագուշակել՝ հաշվի առնելով նրա ծագումը, սոցիալական, սեռային, կրոնական պատկանելությունը ու մնացած բոլոր սոցիալական դերերը:

Այսպես օրինակ, համարվում է, որ լատինական ծագում ունեցող կամ իսպանախոս ամերիկացիները, ովքեր ԱՄՆ-ում ամենարագ բնական աճ ունեցող խումբն են, նախընտրում են Օբամային, իսկ օրինակ գյուղական բնակչությունը, որ հիմնականում պահպանողական է՝ Ռոմնիին: Եթե ընդհանրացնենք, ապա ամերիկյան ոչ միայն այս, այլ նաև ապագայի ընտրություններում բավականին վճռորոշ դեր են ունենալու դեմոգրաֆիական միտումները:

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքին, ապա իմ զրուցակիցը նշեց, որ բոլոր դեպքերում կհաղթի Օբաման և կկրկնի Ռուզվելտի փորձը: Բայց ոչ թե այն բանի համար, որ ամերիկացիները հիացած են նրա աշխատանքով, այլ պարզ պատճառով՝ նրա մրցակից Ռոմնին այլընտրանք չի ներկայացնում:

Էրիկ Հերցիկի խոսքով, մինչ այժմ հանրապետականներն ընդամենը ձևակերպել են այն խնդիրները, որոնք առկա են Ամերիկայում, բայց լուծումներ, որոնց կհավատա շարքային ամերիկացին, նրանք չեն առաջարկել: Ուստի, քաղաքագետի կանխատեսմամբ, Օբաման կընտրվի և կպաշտոնավարի ևս չորս տարի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}