«ՀայՌուսգազարդ»-ն առաջինն է, «Դալմա ինվեստը» վերջինը. Հայտնի են 1000 խոշոր հարկատուները
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2012թ. առաջին 9 ամիսների Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը, որը գլխավորում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը: Վերջինս անցած 9 ամիսների ընթացքում վճարել է 22.6 մլրդ դրամի հարկ, իսկ նախորդ տարի այդ թիվը 15.9 միլիարդ դրամ է կազմել:
Երկրորդ հորիզոնականում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը վճարել է 16.4 մլրդ դրամի հարկ, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը կազմել է 22.5 մլրդ դրամ:
Առաջին եռյակը եզրափակում է գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը վճարել է 13.5 մլրդ դրամի հարկ: Ս.Ալեքսանյանի ընկերությունը նախորդ տարվա համեմատ երկու միլիարդ դրամ ավել է վճարել:
Ռալֆ Յիրիկյանի «Ղ Տելեկոմ» (ապրանքանիշը՝ «Վիվա Սել-ՄՏՍ») ընկերությունը չորրորդ հորիզոնականում է իր վճարած 13.3 մլրդ դրամով. նախորդ տարվա համեմատ այս ընկերությունը 2012թ-ի առաջին ինը ամիսներին արդեն մեկ միլիարդ դրամ ավել հարկ է վճարել:
Հնգյակը լրանում է «ԱրմենՏել» ընկերության պետական բյուջե վճարած 9.7 մլրդ դրամ հարկերով:
1000 խոշորների 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայկական ատոմային էլեկտրակայանը»՝ իր վճարված 4.6 մլրդ դրամով:
Երևանի կոնյակի գործարանը 22-րդ հորիզոնականում է, իսկ «Գրանդ քենդի» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը 26-ում:
1000-րդ խոշոր հարկատուն է «Դալմա ինվեստը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում