Վիլյան կարող էր կորցնել ոտքը
Դավիդ Վիլյայի ոտքը վիրահատած բժիշկը պատմել է այն մասին, որ ֆուտբոլիստը կարող էր նույնիսկ հաշմանդամ մնալ ողջ կյանքում: Բանն այն է, որ աշխարհի ակումբային առաջնությունում վնասվածք ստանալուց հետո Դավիդն ստիպված էր Ճապոնիայից ինքնաթիռով վերադառնալ Իսպանիա: Երկարատև թռիչքի ընթացքում հարձակվողը կարող էր լուրջ խնդիրներ ունենալ:
«Երբ դու թռչում ես 10-12 հազար կմ բարձրության վրա, վնասվածքները կարող են բարդանալ ուժեղ ճնշման պատճառով: Որոշ հանգամանքներում դու նաև կարող ես կորցնել վերջույթը»,- հայտարարել է բժիշկ Ռամոն Կուհատը «La Sexta»-ի հետ հարցազրույցում:
Կուհատն արժանին է մատուցել նաև Տիտո Վիլանովային, ով չի պնդել, որ Վիլյան պետք է շուտ վերադառնա:
«Բարսելոնի» մարզիչն այդ հարցում պարզապես հիանալի կողմնորոշվեց: Վիլանովան նրան աստիճանաբար ծանրաբեռնեց: Դա իմաստուն որոշում էր: Որպես արդյունք` Վիլյան հիմա ավելի լավ մարզավիճակում է, քան մինչև վնասվածք ստանալը»,- ասել է Կուհատը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա