Մշակույթ 16:33 07/11/2012

«Հայաստանի պատմության թանգարանը փրկում է վնասված հուշակոթողների վարքը»… Դիտողություններն ու մեղադրանքներն անհի՞մն են

2013-ի հունվարին Հայաստանի պատմության թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում բացվելու է յուրօրինակ մի ցուցադրություն` «Քարերը ժողովելու ժամանակ» խորագրով, որտեղ ներկայացվելու են Հայաստանի տարբեր մարզերից բերված 51 պատմամշակութային կոթողներ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը:

Սակայն… Հայաստանի պատմության թանգարանի այս նախաձեռնությունը, որը իրականացնելու համար կառավարության որոշում կա, բնապահպանների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել: Նշենք, որ կառավարությունը սեպտեմբերի 13-ին ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» որոշում, որը ներկայացրել էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարությանը նման առաջարկով դիմել էր Հայաստանի պատմության թանգարանը: Որոշման համաձայն, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու մարզերից Երևան էին տեղափոխվելու 63 պատմաճարտարապետական կոթողներ, որոնք պետք է այդտեղ մնան մինչև 2016 թվականը` այնուհետև վերադարձվեն իրենց գտնվելու վայրերը: Որոշման մեջ նաև նշված է նպատակը.

«Հետևողական և նպատակադիր նախանձախնդրությամբ Հայաստանի տարբեր հնավայրերից հավաքաված և Հայաստանի պատմության թանգարան բերված կոթողները կնպաստեն հասարակության կողմից մեր ժառանգության նկատմամբ նորովի վերաբերմունքի արտահայտմանը, կիրառական արվեստի ճյուղերի զարգացմանը և նրանց լիարժեք դրսևորմանը:...
Հուշարձանների պահպանությունը բաց երկնքի տակ, անգամ հսկողության ներքո, չի երաշխավորում դրանց անխաթարությունը, չի փրկում բնական քայքայումից: Սույն նախագծով ներկայացված հուշարձանների մի մասն արդեն իսկ վնասված է, կոտրված, տապալված, հողի մեջ թաղված, երեսնիվայր ընկած մասնավոր հողամասերում: Ընտրված հուշարձանների մեծ մասը տեղահանված է իր ստեղծման վայրից, և շարժական լինելը վտանգում է դրանց ամբողջականությունը և պահպանությունը դարձնում անվերահսկելի»: Որոշման ընդունումը պայմանավորված է մշակութային ժառանգության պահպանման և հանրությանը ներկայացման անհրաժեշտությամբ»:

Բնապահպաններն, ընդհանրապես, այս որոշումը որակում էին «անգրագետ»` ներկայացնելով տարաբնույթ դիտողություններ: Անելկա Գրիգորյանը հակադարձեց բոլոր հնչած դիտողություններին, մեղադրանքներին, բայց նախքան այդ ներկայացրեց, թե որտեղից է գալիս այս մտահղացման գաղափարը: Ըստ նրա, դեռևս 1920 թվականին հայկական ճարտարապետության մեծագույն գիտական Թորոս Թորամանյանը, նաև Գարեգին Հովսեփյանն ու այլ գիտնականներ, հավաքել են Հայաստանի տարբեր ժամանակաշրջանի պատմաճարտարապետական կոթողային հուշարձաններ, քանի որ «ամենակուլ ժամանակը կամ մարդկանց բարբարոսությունը իսպառ չէ անհետացնել նրանց»:

Թանգարանի տնօրենի խոսքով, ներկայացվող ցուցադրությունը հասարակության ուշադրությունը կուղղի տարբեր վայրերում պահպանվող հուշարձանների նկատմամբ ճանաչողության դրսևորմանը, որը կնպաստի նաև դրանց պահպանության խնդիրներին, հուշարձանների վերաարժևորումը կխթանի զբոսաշրջությանը` այցելուններին ուղղորդելով դեպի մարզեր: Նշենք, որ բնապահպանները հակառակ կարծիքին էին, որ այս նախաձեռնությունը չի նպաստի զբոսաշրջությանը, ընդհակառակը, զբոսաշրջիկները տեսնելով այդ հուշակոթողները Երևանում, այլևս չեն ցանկանա այլ մարզեր գնալ:
 
«Ես հետաքրքրվել եմ, ոչ մի մարզ տուրիստների այնքան հոսք չունի, որքան պատմության թանգարանը: Բացի այդ, եթե տուրիստը պետք է գնա ու այս վիճակով տեսնի հուշարձանը,... Թանգարանը փրկում է այդ հուշարձանների վարքը»:

Անելկա Գրիգորյանն ընդգծեց, որ արդեն Երևան տեղափոխված կոթողների մեծ մասը նորահայտ են` հիմնականում վնասված, կոտրված, տապալված, հողի մեջ թաղված, երեսնիվայր ընկած:

«Մենք ընտրել ենք այն կոթողները, որոնք առավել վնասված էին: Մենք ոչ թե պոկել բերել ենք այդ կոթողները, այլ բերել ենք առավել վտանգվածները: Մենք նախարարությանն էինք ներկայացրել 63 կոթող, բերվել է 51-ը: Ոչ մի գերեզմանոցից հուշարձան հանված չէ, ինչպես ասում էին»,- ասաց նա, ապա կրկնեց.
 
«Մենք ոչ մի սրբավայրից հուշարձան չենք պոկել, բերել: Մենք բերել ենք մեր սրբությունները, որոնք հիվանդ վիճակում են, գրեթե ոչնչացման եզրին, կորցրած նախնական նկարագիրը, իսկ մենք այդ սրբություններին նախնական տեսքն ենք վերադարձնելու»:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե հնարավո՞ր չէր հենց տեղերում իրականացնել այդ կոթողների վերականգնումը, Ա. Գրիգորյանն ասաց, որ անհնար էր, քանի որ ամրակայումը, վերանորոգումն իրականացվում է մասնագիտական վերահսկողությամբ: Կոթողների ամրակայման համար հատուկ նյութեր են պատվիրվել Ֆրանսիայից: Ամրակայման համար անհրաժեշտ է ապահովել հատուկ ջերմաստիճան: «Այս ամենը տեղում իրականացնելու համար պետք է ունենայիք շարժական լաբորատորիա, որը շատ թանկ է ու անհնար է այս պահին ունենալ»,-նշեց նա:

Ինչո՞ւ են բերել, եթե պետք է հետ տանեն ու էլի նույն ճակատագրին արժանանան դիտողության առիթով թանգարանի տնօրենն ասաց, որ 4 տարի ժամանակ ունեն, ու այդ ընթացքում պատկան մարմինները միգուցե կարողանան պատշաճ վիճակ ապահովել համապատասխան վայրերում, որպեսզի այլևս հուշակոթողները չվնասվեն: Կամ, ըստ նրա, հնարավոր են ստեղծվի այնպիսիս մի միջավայր, որտեղ կտեղափոխվեն դրանք:

Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, թե հուշարձաններն այլևս չեն վերադարձվի նախնական վայրեր, Ա. Գրիգորյանը վստահեցրեց, որ այդ մտավախություններն արդարացված չեն, քանի որ կա կառավարության որոշում, չկա որևէ փաստ, որ մնալու են Հայաստանի պատմության թանգարանում:

Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների պահպանության բաժնի պետ Սուրեն Շաքարյանը լրագրողներին ասաց, որ Երևան բերված կոթողների ցանկը կազմել են երկարատև ուսումնասիրությունից, աշխատանքներից հետո: Նրա խոսքով, կան մի քանի մասի բաժանված բեկորներ, որի մի մասը հայտնաբերել է մի վայրում, մյուս մասը` մեկ այլ վայրում: «Սարսափելի վիճակում են շատ բեկորներ»,- ընդգծեց նա:

Panorama.am-ի այն հարցադրմանը, թե բնապահպաններն ասում են, որ բերվածները բեկորներ չեն, այլ հուշարձաններ, ինչպես նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հասցեին մեղադրանք էին հնչեցնում, թե երկու մետրանոց վիշապը նա համարել է բեկոր, նախարարության աշխատակիցը պատասխանեց. «Այդ վիշապը տեղափոխվել է, քանի որ այն իր նախնական տեղում չէր, մենք չգիտենք էլ, թե որտեղ է այն սկզբնապես տեղադրված եղել: Հայտնի է, որ վիշապները պաշտամունքային կոթողներ են, տեղադրվում էին աղբյուրների մոտ: Հարմար տեղ գտնելուց հետո այն կտեղափոխվի, իհարկե»:

Պատասխանելով Panorama.am-ի այն դիտարկմանը, թե ինչո՞ւ մշակույթի նախարարությունը չի հետևել հուշակոթողոների պահպանությանը ու դրանք ընդգրկված չեն պետության կողմից պահպանող հուշարձանների ցուցակում, Ս. Շաքարյանը նախ կրկնեց, որ բերվածների մեծ մասը նորահայտ են, իսկ մյուսների վերաբերյալ էլ ցավով նշեց, որ բարեկարգման համար մեծ ծավալի գումարներ են անհրաժեշը, ինչը չի տրամադրվում:

Նորահայտ բեկորների մասով նա ասաց, որ կառավարության հաստատման են ներկայացրել 282-ի ցանկ, որ ընդգրկվեն պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում, ունեն նաև 224 նորահայտ հուշարձանի ցուցակ, այս պահին ընթանում է օրենքով նախատեսված գործառույթները, այնուհետև կրկին կներկայացվի կառավարության հաստատմանը:

Ինչ վերաբերում է կոթողների տեղափոխման, վերականգման համար անհրաժեշտ գումարին, ըստ Ս. Շաքարյանի, թանգարանն ամբողջ ծախսերն իր վրա է վերցրել:

Ի դեպ, Անելկա Գրիգորյանը բերեց միջազգային մի քանի նմանօրինակ փորձեր. Միքելանջելոյի «Դավիթ»-ի կրկնօրինակն է այժմ կանգնեցված հրապարակում, Հռոմի խորհրդանիշը` գայլը, տարել են թանգարան, Պարթենոնի բոլոր խոյակները թանգարանում են, իսկ այնտեղ կրկնօրինակներն են, Սան Մարկոյի հրապարակի ձիերը նույնպես հանված են: «Հուշարձանը փրկել` թանգարան տանելով, ամենաքաղաքակիրթ ձևն է»,- ընդգծեց Ա. Գրիգորյանը: Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությունը պետք է ազդակ դառնա այն մարդկանց համար, ովքեր փլված հուշարձան են տեսնում ու իրենք էլ նման մտահղացմամբ հանդես գան:




Լուսանկարները` Լիլիան Գալստյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}