Աշոտյան. Ինչքան վաղ է երեխան հաճախում ուսումնական հաստատություն, այնքան ավելի լավ է նա սովորում և ավելի կիրթ է
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ինչքան վաղ է երեխան հաճախում որևէ ուսումնական հաստատություն, այնքան ավելի լավ է նա սովորում և ավելի կիրթ է: Մեր խնդիրն է` ստեղծել հավասար մեկնարկային պայմաններ բոլոր երեխաների համար` անկախ նրանց բնակության վայրից»,-այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Լոռիում:
Նշենք, որ նախօրեին նախարարը մասնակցել է Ալավերդի քաղաքի թիվ 5 ավագ և Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցներում նախակրթարանների բացման արարողությանը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ այս տարվա ընթացքում Լոռու մարզի 14 համայնքում 20 նախակրթարանի բացումը, որոնցում ընդգրկված է շուրջ 450 երեխա:
Անդրադառնալով նախակրթարանների կահավորման խնդրին` նախարարն ընդգծել է, որ նշված հարցը ոչ միայն լուծված է, այլև բոլոր դպրոցահեն նախակրթարաններն օրենքով սահմանված կարգով ստանալու են համապատասխան ֆինանսավորում` մեկ աշակերտի թվով շուրջ 80 000 դրամ: Ըստ նախարարի` համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզներին, սակայն, գործող օրենսդրական դաշտը թույլ չի տալիս պետական բյուջեից հատկացումներ ստանալ:
«Իհարկե, այստեղ ևս մենք մատնանշում ենք համապատասխան օրենսդրական փոփոխությունների խնդիր, քանի որ առկա է կրթության ապակենտրոնացման խնդիր` տարբեր շահառուներ և պատասխանատուներ կան կրթության ոլորտում, որը դժվարացնում է միասնա կան պետական քաղաքականության իրականացումը»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը:
Նախարարի փոխանցմամբ` կրթության ոլորտի հաջողված ծրագրերից է նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցի ընդլայնումը:
«Հատուկ կարիքներով երեխաներն ունեն կրթություն ստանալու և հասարակության լիարժեք անդամը լինելու իրավունք, այդ իսկ պատճառով պետությունը պարտավորվել է մեր բոլոր երեխաներին ներառել կրթական համակարգի մեջ` յուրաքանչյուրին տալով իրեն համապատասխան կրթություն և դաստիարակություն»,-նշել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա