Հալկի քրոջն առևանգողներից 3-ը ձերբակալվել են
«Զենիթի» հարձակվող Հալկի քույրը վերադարձել է: Ինչպես տեղեկացնում են Կամպինա Գրանդե քաղաքի ոստիկանները, Անժելիկա Վիերային առևանգողները նրան բաց են թողել, քանի որ չեն կարողացել կիսել դեռևս չստացած փրկագինը:
Տուն վերադառնալուց հետո աղջիկը պատմել է, որ իրեն պահում էին առևանգման վայրից մի քանի կիլոմետր հետու գտնվող տանը: Ոստիկանները գտել են տունը, ձերբակալել չարագործներից 3-ին, իսկ մյուս 3-ը դիմել են փախուստի:
Ձերբակալվածները հայտնել են, որ աղջկան բաց են թողել, քանի որ իրենց մեջ վեճ է ծագել` կապված գումարի բաշխման հետ, որը դեռ չէին ստացել:
Օրենքի ներկայացուցիչներից մեկը` Անդրե Ռոբելոն, նշել է, որ չարագործներից մեկը, ում առաջարկվել է ամենաքիչ գումարը, չի համաձայնվել ստանալ այդքան քիչ, բացել է դուռն ու աղջկա հետ միասին դուրս է եկել: Ռոբելոն նաև փաստել է, որ առևանգողներից մեկը լավ ծանոթ է Հալկի ընտանիքի անդամներին:
Կարծում ենք, որ, բացի գումարի վերաբաշխման անհամաձայնությունից, չարագործներին նաև վախեցրել է բարձրացված աղմուկը: Հետաքննությունը կպարզի դեպքի մանրամասները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա