ԱԺ նախագահը փոխել է անձնական խոհարարին
«Հրապարակը» գրում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կադրային տեղաշարժեր է իրականացրել ոչ միայն ԱԺ աշխատակազմի վերին էշելոններում, այլև՝ ստորին, որպեսզի ամենուր իր վստահելի մարդիկ ունենա։ Նա փոխել է նույնիսկ երկար տարիների ԱԺ նախագահների անձնական խոհարարին՝ նշանակելով ընդդիմադիր, ՀԺԿ անդամ, 2008-ին ձերբակալված, այժմ ԱՄՆ-ում գտնվող Սամվել Կարապետյանի դստերը, ինչը, ըստ թերթի, հետաքրքիր է վերջին շրջանում ԲՀԿ-ՀԱԿ հարաբերությունների ջերմացման ֆոնին։ «Անձնական խոհարարի «պաշտոնը» բավականին «նուրբ» է, որովհետև նա սպասարկում է նաև կոնֆիդենցիալ հանդիպումները, ճաշերը, իսկ նման դեպքերում ցանկացած կողմնակի աչք պետք է ստուգված լինի»,- գրում է թերթը։