Կ. Սարիբեկյան. Եթե մենք այսքան խոսում ենք խաղաղության մասին, դա չի նշանակում, որ վախենում ենք պատերազմից
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Իտալիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ոչ մի արդյունքի չի բերել: Վերջինս նշել է, որ Ադրբեջանը լրջորեն մտածում է «իր տարածքները օկուպացիայից ազատագրելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ»: Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության անդամ Կարեն Սարիբեկյանի հետ:
«Այն, որ Ադրբեջանը լրջորեն նախապատրաստվում է պատերազմի, բոլորին է հայտնի: Ո՞վ չի նկատում, որ Ադրբեջանը խախտելով միջազգային բոլոր նորմերը մեծ քանակությամբ սպառազինություն է գնում: Իսկ ո՞վ է պատասխան տալու Ադրբեջանի այդ ձեռքբերումների համար, ինչո՞ւ միջազգային հանրությունն այս կարևոր հարցին այդպես էլ, որևէ պատասխան չի գտնում: Իսկ այն, որ Ադրբեջանն արդեն քննադատում է ԵԱՀԿ ՄԽ-ին նրանից է, որ տարիներ շարունակ նրանք անտեսել են Ադրբեջանի լկտի պահվածքն ու անպատասխանատու հայտարարությունները»,- հարց հնչեցրեց պատգամավորը:
Նրա խոսքով, խնդրի կարգավորման երկու տարբերակ կա՝ խաղաղ և ռազմական ու, եթե Ադրբեջանը չհարգելով միջազգային հանրության տեսակետները՝ փորձի ռազմական գործողությունները վերսկսել, ապա հետևանքներն իր համար առավել դառը կլինի:
«Եթե մենք այսքան խոսում ենք խաղաղության մասին, դա չի նշանակում, որ վախենում ենք պատերազմից: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը մարտունակ բանակ ունեն, էլ չեմ ասում այն երկրապահների մասին, ովքեր այսօր իրենց խաղաղ աշխատանքով են զբաղված, սակայն ցանկացած պահի զենք կվերցնեն ու չեն թույլատրի, որ ադրբեջանցին ոտք դնի մեր հող»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան