«Ուրիշ ճար չկա». Ծանր հիվանդ զինվորի հուսահատ հայրը մեկնում է Մոսկվա
Բանակում` ծառայության ընթացքում, ծանր հիվանդություն ձեռք բերած և այժմ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում պառկած զինծառայող Արթուր Քոչարյանի հայրը` Ռոմիկ Քոչարյանը, տոմս է գնել և այսօր գիշեր մեկնելու է Մոսկվա` որդու բուժման հետ կապված հարցերը լուծելու համար:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հուսահատ հայրն ասաց, որ «ուրիշ ճար չկա», մտածում է մեկնել Մոսկվա, պայմանագիր կնքել բուժհիմնարկի հետ և խնդրել բուժել որդուն, մինչև գումարներ կգտնվեն:
«Եթե իմ առաջարկը կընդունեն, որդուս կտեղափոխեմ նոր կմտածեմ գումարների մասին: Թող պրոցեդուրաները սկսեն, որդուս խելքի բերեն, մինչև գումարի հարցը մի ձև կգտնեմ էլի: Հիմա սիրտս ճաքում ա երեխուս էս վիճակով տեսնում եմ: Ստեղ բուժում չեն անում, հենց ընենց պառկած ա հիվանդանոցում», -իր վիճակն է ներկայացնում հայրը` նկատելով, որ ռուս բժիշկներն ասել են, որ զեղչեր կլինեն:
Նրա խոսքով, պաշտպանության նախարարությունը տրամադրել է 3 մլն դրամ, «մի քիչ էլ հարազատներն են օգնել» և այժմ ընդհանուր գումարը, որ հավաքվել է 10 հազար դոլար է: Մինչդեռ բուժման համար ռուսական կողմն ասել է, որ անհրաժեշտ է 65-67 հազար ԱՄՆ դոլար:
Ռոմիկ Քոչարյանը Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ է: Նրա որդին ծառայել է Նուբարաշենի զորամասում և լավ ծառայության համար պարգևատրվել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից: 20-ամյա Արթուրը ծառայության ընթացքում հիվանդացել է հեպատիտ Բ (դեղնախտ) հիվանդությամբ, այնուհետև` ջրծաղիկով: Հայրը պնդում է, որ հետևողական բուժում չի ստացել և արդյունքում նման խնդրի առաջ են կանգնել:
Արթուրի ծնողներին օգնելու նպատակով «ՎՏԲ-Հայաստան» բանկում զինվորի հոր` Ռոմիկ Քոչարյանի անունով բացվել են հաշվեհամարներ
ՀՀ դրամով՝
16072015133300
Դոլարով՝
16072015133301
Եվրոյով
16072015133302
ՌԴ ռուբլիով՝
16072015133303
Հարակից լուր. Զինծառայողի մոտ արյան ծանր հիվանդություն է հայտնաբերվել. Հայրը գումար է փնտրում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները