««Ազատ դեմոկրատների» հետ ապահարզանը չի ազդի Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի վրա»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` «Ազատ դեմոկրատների» հետ քաղաքական ապահարզանը թերևս հնարավոր է, որ ազդի Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի վրա: Բայց, նշեց նա, միայն սկզբնական շրջանում.
«Հնարավոր է ազդի սկզբնական շրջանում, նկատի ունեմ ոչ թե քարոզարշավի ընթացքում, այլ հենց այս մի քանի անցած օրերի ընթացքում: Բայց կարծում եմ իրավիճակը շատ արագ գալիս է նորմալ վիճակի և բոլորի համար էլ պարզ է, թե ինչ է եղել»,- նշեց Ա.Մարտիրոսյանը և վկայակոչեց մի շարք վերլուծություններ ու հրապարակումներ, որոնցում հեղինակները մատնանշում էին, որ «Ազատ դեմոկրատների» միանալը «Ժառանգությանը» վնաս հասցրեց:
Բայց, շարունակեց նա, առաջիկա նախագահական ընտրություններում իրավիճակը շտկված կլինի, քանի որ ընտրազանգվածը դրանում տեսնելու է «մաքուր ժառանգական թեկնածու»:
Ա.Մարտիրոսյանը ամենևին էլ չի կիսում այն որակումը, որ երկու կուսակցությունների միջև տեղի ունեցած զարգացումները կարելի է հենց ապահարզան բառով բնորոշել. «Ապահարզանի մասին չենք խոսում, որովհետև այսպես ասած ամուսնություն չէր էլ եղել, որ ապահարզան լիներ: Եվ` այս թեման մեզ համար փակված է»,- հավելեց նա` հրաժարվելով սեփական գնահատականը տալ, թե արդյոք ինքը համարում է, որ այդ համագործակցությունը սև բիծ է թողել «Ժառանգության» վրա ու ընդգծելով, որ որևէ բացասական բառ չեն ասել ու չեն ասելու «Ազատ դեմոկրատների» հասցեին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում