Վարդենիսի տարածաշրջանում սահմանված է կարանտին. կենդանական ծագման մթերքի տեղափոխումն ու իրացումը արգելված է
«Վարդենիսի տարածաշրջանում սահմանված է կարանտին և կենդանական ծագման մթերքի տեղափոխումն ու իրացումը արգելված է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: «Կոչ եմ անում հանրությանը՝ չվախենալ, քանի որ իրացման ցանցում սիբիրախտով կասկածվող մսամթերք չկա»,- ընդգծեց նա:
Ա.Բախչագուլյանը նշեց, որ այս պահին ոչ միայն հսկողություն են իրականացնում, այլև շարունակվում են պատվաստումները: Նա հայտնեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի սիբիրախտը Գեղարքունիքի մարզից չտարածվի նաև այլ շրջաններում:
ՍԱՊԾ պետը բնակիչներին հորդորեց, որ կենդանիներին մոտ կասկածելի նշաններ տեսնելու դեպքում դիմեն ծառայությանը կամ մարզային կառույցներին: Ա.Բախչագուլյանի խոսքերով՝ գյուղացիները նույնպես մեղավոր են վարակի տարածման համար, քանի որ չեն կատարում տեսչության ցուցումները և արոտավայր են տանում անասուններին:
«Նրանք պատճառաբանում են, որ անասնակերի բացակայության պատճառով են արոտավայր տանում, սակայն այդ դեպքում կենդանին վարակվում է, իսկ արոտավայրերում անհնար է հետևել վարակված անասունների ջերմությանը»,- ասաց Ա.Բախչագուլյանը:
Անդրադառնալով Տավուշի մարզում արձանագրված սիբիրախտի դեպքին` նա նշեց, որ մարզում գրանցվել է միայն մեկ դեպք: Պատճառը, ըստ նրա, այն է, որ կենդանուն չեն պատվաստել:
«Ամբողջ գլխաքանակը պետական պատվերի շրջանակներում պետք է պատվաստվի, թե ով է մեղավոր` ես չէ, որ պետք է ասեմ: Մեր ազգաբնակչությունը պետք է հասկանա, որ գործ ունենք մարդուն վնաս հասցնող հիվանդության հետ, ուստի չպետք է թաքցնել այդ դեպքերը»,- ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում իրենց հաջողվել է բուժել 7 անասունի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա